«Վեոլա ջուր». Քյալլագյոզության տխուր հետևանքները
Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով։ Նման հայտարարություն է տարածել «Վեոլա ջուր» ընկերությունը՝ մանրամասնելով կատարվածը։
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենքի հարևանությամբ ջրհեղեղ է: Ընկերության աշխատակիցները պարզել են, որ ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով «յամա»:
«Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով անցնող 150 մմ տրամագծով ջրագիծը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց: Սեփականատիրոջ բարձրացրած հավարին հասնելով, «Վեոլիա ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին:
«Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը