Իրավունք 11:32 07/04/2020 Հայաստան

«Փաստինֆո». Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով

«Փաստինֆո»-ն ներկայացրել է մայրաքաղաք Երևանում երեք անձի մահվան ելքով 2017թ ապրիլին տեղի ունեցած ավտովթարի գործի վերաբերյալ պատմությունը։

Ըստ աղբյուրի՝ գործով ամբաստանյալը ՀՀ վերաքննիչ դատարանի մարտի 27-ի որոշմամբ կալանքից գրավով ազատ է արձակվել, իսկ դրանից առաջ` քննչական կոմիտեի, դատախազության ու դատական համակարգի փաստացի անգործություն դրսեւորեց դրանով իսկ երկրում օրենքի գերակայության մթնոլորտը խաթարելու ու վտանգավոր նախադեպ ստեղծվեց։

Խմբագրությանը դիմել են երկու տուժող կողմերի իրավահաջորդները՝  Արա Գասպարյանն ու Սերժ Հարությունյանը։ 

«Իբրև տուժող երկու կողմերի օրինական ներկայացուցիչներ հուսով ենք, որ սույն հրապարակումը, մամուլի և հանրության ուշադրությունը հետ կպահեն Վճռաբեկ դատարանին, և ապա` առաջին ատյանի դատարանին ու դատախազությանը հանցագործությունը շարունակաբար պարտակելու ու իրենց պարտականությունները չկատարելու գայթակղությունից։

Սույն դեպքի սարսափելի կադրերը ներկայացված են shamshyan.com կայքում առկա վթարի վերաբերյալ հրապարակման մեջ։

Եվ այսպես, Դատալեքս համակարգում հրապարակված նյութերի, ինչպես նաև դատաքննության կողմերից ստացված տվյալների համաձայն, ԵԱԴԴ/0066/01/17 գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ ապրիլի 22-ին ժամը 00:40-ի սահմաններում` իր անձնական օգտագործման ՌԴ պետհամարանիշերով Նիսսան մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում մեծ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում մխրճվել Օպել մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով մահ նրա երեք ուղևորներին։

Այնուհետեւ, անօգնական թողնելով դեռևս չմահացած ուղևորներից մեկին,  հնարավոր պատժից խուսափելու և ավտովթարը առաջացնող պատճառները քննությունից թաքցնելու նպատակով թողել է պատահարի վայրը և հեռացել։ Ապա հատել է ՀՀ պետական սահմանը և փորձել է Վրաստանով մեկնել Ռուսաստան, սակայն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել և ներկայացվել է քննությանը: Մեր ունեցած տվյալների համաձայն վերջինս Ռուսաստանում ունի շահերի կենտրոն՝ 10 տարուց ավել ապրում է Ռուսաստանում, ունի որոշակի բիզնեսներ, ըստ ամենայնի հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Հավանաբար այս պատճառով է նպատակադրվել փախնել Ռուսաստան, որտեղից նրան ետ վերադարձնելը կլիներ ավելի դժվար, գուցե և անհնար։

Փաստ 1. Մեղադրյալը դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել է Թբիլիսի օդանավակայանում, իսկ ս.թ. մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նրան գրավով ազատելու որոշում է կայացրել, անտեսելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գրավով ազատելու որոշում չի կարելի կայացնել, եթե առկա է քննությունից թաքնվելու միտում։

2017 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ.Մարտիրոսյանի որոշմամբ թիվ 60105117 քրեական գործով Արման Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով:

Ի դեպ, Նիսսանի հետևի նստատեղին առկա են եղել արյան հետքեր, բայց քննչական մարմինները այդպես էլ չեն կարողացել բացահայտել Նիսանի 3-րդ ուղևորի ինքնությունը, ինչը կարող էր կարևոր լույս սփռել գործի նյութերի վրա։ Օրինակ` արդյոք վարորդը եղել է ալկոհոլի կամ որևէ թմրանյութի ուժեղ ազդեցության տակ։

Իհարկե, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու փաստը կարելի էր վերհանել նաև տվյալ երեկո խնջույքի մասնակիցներին կամ այդ խնջույքի տեսալուսանկարահանված կադրեր հայտնաբերելու միջոցով, ինչը կրկին չի արվել պետական մեղադրողների կողմից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Ի դեպ, տարօրինակ է, որ գործի նյութերից բացակայում է Ա․ Բաղդասարյանի ձերբակալման ժամանակ կազմված արձանագրությունը։ Հետագայում կալանավորման և կալանքի ժամկետները, ըստ Դատալեքսում հրապարակված դատական ակտերի, երկարացվել են «վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու չհիմնավորված հավանականության» վրա հղումներով։

Դատաքննության ողջ ընթացքում տուժողների իրավահաջորդները նշել են, ամբաստանյալը ունի ֆինանսական մեծ կարողություն, մեծ կապեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում, հետևաբար գրավի գումարը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, մասնավորապես թաքնվելու վտանգը:

Դատալեքսում առկա նյութերում նշված է, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չունի բարձրագույն կրթություն, բացի այդ, նրա նկատմամբ նախկինում հարուցվել է քրեական գործ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից խուսափելու համար, որը իր հնարավորությունների շնորհիվ կարճվել է:

Դատական գործընթացը, ինչպես շատ դեպքերում, սկսել է ձգձգվել տարիներով, ինչը մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ մեկնաբանել է ի շահ ամբաստանյալի։

Գործի քննության ողջ ընթացքում ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը չեն փորձել ձեռք բերել ապացույցներ առ այն, արդյոք մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և մեքենան վարել է թույլատրելիից շատ մեծ արագությամբ, որոնք կհանդիսանային հավելյալ ծանրացուցիչ հանգամանքներ հետագայում քրեական պատիժը սահմանելիս։ Որևէ փուլում չի ստուգվել ամբաստանյալի օրգանիզմում թմրանյութերի առկայությունը։

Փաստ 2. Տուժող կողմը (այլ ոչ քննչական մարմինը) դատարան է ներկայացրել երկու տեսագրություն` վայրկյաններ վթարից առաջ արագաչափ տեսախցիկով նկարված (այստեղ երևում է 113կմ/ժ արագությունը) և անմիջապես վթարի պահի ավելի մեծ արագությունը։ Վթարի պահին մեքենայի արագությունը պարզելու համար, մեր կարծիքով, դատախազությունն այնպիսի հարցադրումով է ներկայացրել փորձագիտական եզրակացության, որի պատճառով այդ արագությունը որոշվել «չի հաջողվել»։ Անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կհրապարակենք։

Վերոնշյալ խնդրահարույց քննության արդյունքում տևական ժամանակ դատաքննության փուլում գտնվող սույն գործը, ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս.թ. մարտի 27-ի դատական ակտի, «իրենից բարդություն չի ներկայացնում» և սպասվում է արագ որոշման կայացում։

Մինչ այդ, 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո գործի դատաքննությունը այլ ընթացք է սկսել ստանալ։ Ամբաստանյալի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ փորձել են մեղադրյալին գրավով ազատ արձակելու միջնորդություններ ներկայացնել, որոնք դատարանները տարբեր կազմերով մերժել են։

Հերթական միջնորդության վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ս.թ. փետրվարի 17-ի որոշմամբ մերժվել է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը։ Այս որոշումը ամբաստանյալի պաշտպանները բողոքարկել են վերադաս ատյան և մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/, քննության առնելով ամբաստանյալի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ փետրվարի 17-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ կիրառելով գրավ՝ տասը միլիոն ՀՀ դրամ չափով։

Որոշումն, ըստ էության, պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը «չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան» և Վերաքննիչ  դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է ամբաստանյալ Բաղդասարյանին տևական ժամանակ անազատության մեջ պահելը։

Բայց արդյո՞ք վտանգավոր նախադեպ չի ստեղծվում սույն բողոքն ընդհանրապես քննության առնելը։ Նշենք, որ սույն գործով մի շարք վկաներ դեռ դատարանում հարցաքննված չեն, իսկ ամբաստանյալը մեղքը ընդունում է միայն մասնակի։

Խորհրդակցելով մեր փաստաբանների հետ գտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մարտի 27-ի դատական ակտն ակնհայտ անհիմն է և անօրինական հետևյալ պատճառաբանություններով.

Նույն քրեական գործով դեռևս 26.02.2019թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Ն.Հովակիմյանի/, քննելով ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի պաշտպան Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.02.2019թ. որոշումը բեկանելու  և ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` այն «վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու հիմքով»:

Նույն դատական գործընթացի մեկ այլ դրվագով 08.07.2019-ին կրկին բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Լ.Աբգարյանի/։

Ըստ գործի նյութերի վերը նշված երկու դատական ակտերը պատճառաբանվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներով արտահայտված  իրավական դիրքորոշմամբ առ այն, որ «Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...): Հետևաբար, (...) [խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին] որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել  ՀՀ վերաքննիչ  քրեական դատարան»:

Վերոգրյալից  պարզորոշ  հետևում է, որ ինչպես ՀՀ օրենսդրության,  այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշումը  վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել, ինչը հաստատվել է նաև սույն քրեական գործով  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը  հիշատակված որոշումներով:

Նման պայմաններում ակնհայտ է, որ 27.03.2020 թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/,  քննության է առել մի  վերաքննիչ բողոք, որը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար  խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով  և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված՝ օրինականության սկզբունքը:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանը խախտել է նաև սույն գործով տուժող կողմերի իրավունքները՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածով սահմանված կարգով  15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու  վերաբերյալ,  քանի որ Վերաքննիչ դատարանում  բողոքը ստացվել է 2020 թվականի մարտի 20-ին, դրա պատճենը տուժող կողմերին է տրամադրվել 25.03.2020 թ., իսկ դատական ակտը կայացվել է 27.03.2020 թ.:

Փաստ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավունք չի ունեցել քննել սույն միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանի 27.03.2020 թ. դատական ակտի պատճառաբանությունների մասով հարկ ենք համարում նշել հետևյալը. Ինչպես վերը նշվեց, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ դատական ակտը պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի  նկատմամբ Համաներման մասին օրենքը չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ, ինչը հենց 2018թ Համաներման մասին օրենքի դեպքում է։

Սույն քրեական գործի նյութերից հետևում է, որ գործով տուժող կողմերը ներկայացրել են քաղաքացիական հայցեր՝ հանցագործության  արդյունքում պատճառված նյութական և բարոյական  վնասի հատուցման պահանջով, որոնք ամբաստանյալի կողմից չեն ընդունվել, առավել ևս չեն հատուցվել կամ հարթվել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, այսինքն  Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այս մասով  ևս  ակնհայտ  անհիմն և անօրինական ենք համարում:

Սույն քրեական գործի քննության ընթացքում մեր կողմից արձանագրված խախտումների ու տարօրինակությունների շղթան դեռ կարելի է շարունակել։ Վերոնշյալ և մի շարք այլ խնդրահարույց հանգամանքներ առիթ են տալիս եզրահանգելու, որ ականատեսն ենք արդարադատության համակարգի կողմից հերթական ոչ պատշաճ դատաքննությանը, ինչի արդյունքում ընդամենը ոչ լրիվ երեք տարի կալանքից հետո ազատության մեջ է հայտնվել երեք անձի մահվան պատճառ դարձած ամբաստանյալը։

Հուսով ենք, որ այս բացատրական նյութի հրապարակումը սթափության կոչ կհանդիսանա արդարադատության համակարգին` սույն  գործը պատշաճ ավարտին հասցնելու և մեղավորին կամ մեղավորներին հասանելի պատիժը նշանակելու համար։

Մենք` վերոգրյալ քրեական գործով երկու տուժողների իրավահաջորդներս, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև արդարադատության համակարգի պատկան մարմիններին, աչալուրջ լինել այս գործի դատաքննությանը, իսկ բոլոր լրատվական միջոցներին, սոցիալական ցանցերի բլոգերնեին և ողջ հանրությանը հնարավորինս լույս սփռել արդարության հաղթանակի և վերոնշյալ քրեական գործում առկա անօրինական գործողությունների վրա, որպեսզի այն չդառնա նախադեպ այլ քրեական գործերի համար։ Անօրինականությունն իր չարիքով կարող է խարխլել արդարադատության հիմքերը մեր երկրում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}