Հասարակություն 13:28 10/04/2020 Հայաստան

Մանկատան 300 շրջանավարտների համար բնակարան ձեռք կբերվի. Բաթոյան

«2021 թվականի հուլիսի 1-ից առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կիրականացնի աշխատանքային իրավունքների վերահսկման գործառույթ»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով, զբաղվածության ոլորտում ծրագրերի իրականացման բարելավվմանն ուղղված ծրագրեր են իրականացվել, որպեսզի անմրցունակ քաղաքացիները ևս կարողանան զբաղվածություն ձեռք բերել։ Այդ առումով, ըստ նախարարի, փոփոխություններ են իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում.

«Եթե հաշմանդամություն ունեցող անձը չիրականացնի ծրագիրը, որի համար իրեն գումար է տրամադրվել, այդ գումարը հետ չի գանձվի։ Քանի որ այդ մարդիկ ավելի ռիսկային գոտում են, և կա հավանականություն, որ նրանք առողջական խնդիրների պատճառով չեն կարողանա պայմանագրով սահմանված ժամկետում այդ աշխատանքն իրականացնել։ Պայմանագիրը դադարեցնելուց հետո գործատուն հետ չի գանձի տրամադրված գումարը»։

Բաթոյանի խոսքով, 2019 թվականին արձանագրվել է 13700 աշխատանքի տեղավորման պատմություն, որից 3731-ն ապահովում է կայուն զաղվածություն, 2735-ը՝ ժամանակավոր աշխատանք, իսկ  5800-ից ավելին զբաղվածության կենտրոնների խորհրդակցական աջակցության միջոցով է իրականացվել։

Ինչ վերաբերում է կենսաթոշակային ոլորտին, ապա 2019 թվականին ավելի քան 80 հազար մարդու կենսաթոշակն ու նպաստը բարձրացել է, նվազագույն շեմ է հաստատվել 25,500 դրամը, որը 2020 թվականին ևս բարձրացել է։

Բաթոյանը տեղեկացրեց, որ Հայրենական պատերազմի 287 վետերանների պատվովճարը կրկնապատկվել է` դառնալով 100 հազար դրամ։

«2019 թվականին գրանցված է եղել 105 հազարից ավելի նպաստառու ընտանիք, որից 86700-ը ստացել է նպաստ, որի միջին չափը կազմել է 31, 350  դրամ։ Մյուս դեպքերում դրանք եղել են նաև միանվագ, եռամսյակային աջակցության տեսքով»,- տեղեկացրեց Բաթոյանը։

Նա նաև ասաց, որ մինչև 1934 թվականը ծնված 4890 ավանդատուի տրամադրվել է սոցիալական աջակցություն, իսկ 2020 թվականին այն կտրամադրվի նաև մինչև 1936 թվականը ծնվածներին։

«Կարևոր եմ համարում, որ 1031 ընտանիքի բացի սոցիալական աջակցությունից տվել ենք հնարավորություն՝ զբաղվելու գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ։ Այսինքն՝ նրանք այս դեպքում չեն զրկվում նպաստից»,- ասաց Բաթոյանը։

Նա նշեց, որ 2019 թվականին ավարտվել է նաև մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովմանն ուղղված գնման վկայագրերի կնքման գործընթացը, որը  կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը. «Մանկատան 300 շրջանավարտի համար բնակարան ձեռք կբերվի։ Նրանց նկատմամբ պետությունը պարտավորություն ուներ դեռ 2003 թվականից»։

Նախարարը շեշտեց, որ սեզոնային 20 աշխատանքների դեպքում քաղաքացին չի զրկվի նպաստ ստանալու հնարավորությունից։ Այդ աշխատանքները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսությանը, անասնապահությանը, շինարարական աշխատանքներին, ճանապարհաշինությանը և այլն։

Ըստ Բաթոյանի, նախորդ տարի խնամքի հաստատություններում շուրջ 6500 տարեց քաղաքացի է ընդգրկվել, և այստեղ խոսքը ոչ միայն շուրջօրյա, այլ նաև ցերեկային կամ տանը իրականացվող խնամքի մասին է։

Ինչ վերաբերում է մանկատներին և գիշերօթիկ հաստատություններին, ապա ըստ նախարարի, 2020-23 թթ. ծրագրով նախատեսվում է բոլոր երեխաներին ընձեռել ընտանիքում ապրելու հնարավորություն․

«Այստեղ կարևորում ենք երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելը։ Մենք զարգացնում ենք խնամատարության ինստիտուտը, այս պահին 65 երեխա գտնվում է 49 խնամատար ընտանիքում։ Այդ ընտանիքները միջինը 136 հազար դրամ գումար են ստանում և հավելյալ 30 %, եթե խոսքը հաշմանդամություն ունեցող երեխայի մասին է։ Գիշերօթիկ հաստատություններից 230 երեխա վերադարձել է ընտանիք և կրկին ընդգրկվել ցերեկային ծառայություններում»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հավելեց, որ 2019 թվականին 2018-ի նկատմամբ 52%-ով նվազել է ծայրահեղ աղքատության ցուցանիշը, և մոտ 10%-ով նվազել է աղքատության ցուցանիշը։

Պատգամավորը նաև հույս հայտնեց՝ մոնիթորինգ կարվի և կգնահատվի, թե որքանով է փոխվել գիշերօթիկ հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների կյանքի որակը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց՝ քանի մանկատան սան է դուրս մնացել բնակարան ստանալու ծրագրից, և արդյո՞ք նշված 300 սաներն արդեն ստացել են իրենց բնակարանները։

Պատասխանելով հարցին՝ Բաթոյանը նշեց, որ մանկատան սաների համար բնակարան ձեռք բերելու որոշումն ընդունվել է 2019 թվականի տարեվերջին, դա չնախատեսված ծրագիր է եղել՝ խնայված միջոցների հաշվին։

«Շահառուներն այն քաղաքացիներն են, ովքեր 2003 թվականից հետո են դուրս եկել մանկատնից։  300 շահառուները ներառյալ 2019 թվականի մանկատան շրջանավարտներ են։ Այս պահին արդեն գնման վկայագրեր են տրամադրվել 133 մարդու, և յուրաքանչյուրի գումարի չափը 6.3 մլն դրամ է, և եթե օրինակ, մարդը կարող է իր համար ավելի նվազ գնով գումար ձեռք բերել, մնացյալ գումարն իրեն է մնում։ Մենք բացահայտել և ցուցակագրել ենք մի խումբ անձանց, ովքեր 2003-ից շուտ են դուրս եկել մանկատնից, և պետք է լուծենք նաև նրանց բնակարանի հարցերը»,- տեղեկացրեց Բաթոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}