Հասարակություն 15:22 11/04/2020 Հայաստան

Ախտահանող սարքի չափսը կապ չունի.Սերգեյ Հարությունյան

«Երևանում ախտահանվում են բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակներն ու վերելակների սրահները։  Այդ աշխատանքներն արվում են քաղաքապետարանի վարչական շրջանների ու համատիրությունների միջոցով»,- ասուլիսում հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

Հարց. Նկատեցիք, որ կան վարչական շրջաններ, որոնց շենքերի մուտքերում ախտահանման աշխատանքեր էին իրականացվում։ Ինչո՞ւ այդ գործընթացը չի իրականացվում բոլոր վարչական շրջաններում։

Պատասխան. Այս մասին բազմիցս խոսվել է։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում են տեսանյութեր, թե որ վարչական շրջանում ինչ է արվել։ Բազմաբնակարան շենքի մուտքի ախտահանման աշխատանքները կարող են լինել անտեսանելի, մի քանի րոպե, մարդիկ մտնում են, հատուկ նյութերով  ախտահանում են։ Հիմնականում կատարվում են առավոտյան շուտ, նորմալ է, որ մեր քաղաքացիները չեն նկատում։ Հորդորում եմ՝ այն հասցեները, որտեղ իրականում չեն արվել ախտահանման աշխատանքներ, տրամադրեք քաղաքապետարանին կամ վարչական շրջանների թեժ գծերին զանգահարել։ Եթե ինչ-որ մի տեղ թերացել են կամ ինչ-որ պատճառով չի կատարվել, ուշադրություն կդարձնենք,  անպայման իրականացվի ախտահանում։ Ցուցումը նույնն է՝ պարտադիր օրական մեկ անգամ առավոտյան պետք է ախտահավեն վերելակները, մուտքերն իրենց դռներով ու բռնակներով։

Հարց. Այս ընթացքում, երբ քաղաքի ծանրաբեռնվածությունը քիչ է կապված վիրուսի հետ, կարմիր գծերի տուգանքները կհանվե՞ն, թե՞ ոչ։

Պատասխան. Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չգիտեմ իրավական առումով ինչու պետք է հանվեն։
Ցավոք սրտի, նկատել եմ, որ քաղաքում վարորդները գիտակցելով, որ մեքենաների քանակը քչացել է, շատ ավելի վթարային և արկածախնդիր ֆորմատով են վարում մեքենաները, խախտումները, որ տեսոնում եմ, սովորական ժամանակ չէին արվում։

Հարց. Չեն նկատվում կանգառների և շենքերի ախտահանումները լայնամասշտաբ առումով, կա՞ն մասնավոր տեսանկարահանումներ, որ կատարվում են ախահանումներ։

Պատասխան. Լայնաֆորմատ ախտահանման տարբերակն, ինձ թվում է, լրագրողը նկատի ունի այն մի քանի հրապարակումները, որոնք արվել են Վրաստանի մայրաքաղաքում կամ Չինաստանում, հատուկ մեծ քանակով տեխնիկա է բերվել, մարդիկ են բերվել ու նկարահանվել է։ Ախտահանումը կատարվում է, լայնաֆորմատության հարցը... մարդիկ համեստ կատարում են իրենց գործն ամենօրյա ռեժիմով, մասնավոր նկարահանումները կարող եք տեսնել քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Անկախ նրանց, թե ինչ սարքով են ախտահանումները կատարվում՝ մեծ է, թե փոքր, փչում է հեղուկը կամ ծառերը սրսկելու տեխնոլոգիայով է արվում, կարևորն այն է, որ այդ նյութն այդ մակերեսը պատի։

Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։ Ստացվում է, որ երթուղայինները շարունակելու են չաշխատել, քննարկում եղե՞լ է վարորդների հետ,  ինչ-որ կեպ նրանց նյութական օգնություն ցուցաբերելու հարցն օրակարգում  կա՞։ Արդյոք կառավարության ընդունած 10 միջոցառումներից որևէ մեկը կարող է վերաբերել նրանց։

Պատասխան Պաշտոնական ինոֆորմացիա չունեմ այս առումով։ Ինչ վերաբերում է վարորդների հետ քննարկումներին, քաղաքապետարանում չի եղել քննարկում, չունեմ նման ինֆորմացիա։ Մեր ենթակայության տակ գործող «Ավտոբուս» ՓԲԸ-ն արտակարգ դրությամբ պայմանավորված  բուժհիմնարկների աշխատողներին օրական 3-4 անգամով տանում են գործի, բերում տուն։

Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։ Ստացվում է, որ երթուղայինները շարունակելու են չաշխատել, քննարկում եղե՞լ է վարորդների հետ,  ինչ-որ կեպ նրանց նյութական օգնություն ցուցաբերելու հարցն օրակարգում  կա՞։ Արդյոք կառավարության ընդունած 10 միջոցոռումներից որևէ մեկը կարող է վերաբերել նրանց։

Պատասխան .Պաշտոնական ինոֆորմացիա չունեմ այս առումով։ Ինչ վերաբերում է վարորոների հետ քննարկումներին, քաղաքապետարանում չի եղել քննարկում, չունեմ նման ինֆորմացիա։ Մեր ենթակայության տակ գործող «Ավտոբուս» ՓԲԸ-ն արտակարգ դրությամբ պայմանավորված  բուժհիմնարկների աշխատողներին օրական 3-4 անգամով տանում են գործի, բերում տուն։

Հարց. Երևանում  կոնտակտավոր անձանց քանի՞ մեկուսարան կա, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  բուժհաստատություններից քանի՞սը ու որո՞նք են առանձնացված միայն կորոնավիրուսով հիվանդ մարդկանց համար։

Պատասխան. Երևանի քաղաքապետարանի ենթակայության  տակ մեկուսարան չկա, որովհետև այդ բոլոր գործընթացը ղեկավարվում է առողջապահության ու պարետատան կողմից։  Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան հատվածը, որը վերազիննվել է։ Այսօր առավոտյան նոր ստեղծված կենտրոնի ղեկավարը հարցազրույց էր տալիս, պատմում էր, որ շուրջ 150 մահճակալ ունեն, զուտ կորոնավիրուսով հաստատված ծանր և միջին ծանրություն ունեցող դեպքերին է ծառայելու։

Հարց. Արդյո՞ք ախտահանման աշխատանքներ իրակացավում են տաքսիներում, այս մեկ ամսում երբևէ չենք նկատել, որ ախտահանվեն այդ մեքենաները, վարորդներն էլ առանց դիմակների ու ձեռնոցների են  տեղափոխում ուղևորներին։ Դա ընդունելի՞ է ըստ ձեզ։

Պատասխան. Ըստ իս, իհարկե, ընդունելի չէ։ Նորից գալիս ենք անձնական ինքնագիտակցության և անձնական պատասխանատվության հորդորին։ Դիմակ կրելը մեր բոլորի պարտավորությունն է, երբ գտնվում ենք փակ տարածքում, մեր ու դիմացինի անվտանգության համար։
Տաքսիները մասնավոր սեկտոր են, երբևէ կանոնակարգված ու հաշվառված չեն։ Իրենց պետք է ընդամենը հորդորել ու տեղեկացնել։ Ինքս անձամբ տեսել եմ, որ բազմաթիվ վարորդները հեղուկով մեքենայի սրան էին մաքրում, բռնակները։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ունեցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}