Տնտեսություն 15:25 14/04/2020 Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Այդ համատեքստում, վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։   

«Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։

Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։  Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները»,-մասնավորապես նշել է նա։

Կառավարության ղեկավարն ասել է՝  Հայաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ Հայտարարությանը, որն այսօրվա իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման արտահայտումն է։ 

«Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայտարարությունը համահունչ է այն հրամայականներին, որոնք վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնությունն անհրաժեշտ պայման են համավարակի մարտահրավերների ու տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար:

Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առևտուրն է, և մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա։  Ուստի, ստեղծված իրավիճակում մենք անթույլատրելի ենք համարում այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ Բացի այդ, Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։  Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար»,-ասել է նա։

Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ վնասներ է կրել «Շոփինգ Սիթի»-ն հրդեհի հետևանքով
Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 քմ տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
Քննչականի ծանր հանցագործությունների բաժինը ավարտել է Հ. Ասլանյանի նկատմամբ կատարված խուլիգանության նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը քննել է «խուլիգանության դեպքի» քննությունը և...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ
«Ես եկել եմ Արարատից, 45 կմ հեռավորությունից։ Ինչպես ասում է վրաց բանաստեղծ Նոդար Դումբաձեն՝«Իմ հոգին ավելի ծանր է, քան...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով, «Ուրարտու»-ին՝ մոտ 32 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614...
Աղբյուր` Panorama.am
14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}