Հասարակություն 18:47 21/04/2020 Հայաստան

Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան առթիվ

Հայ Ազգային Կոնգրեսը  ցավակցություն է հայտնել  Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան առթիվ:Այս նասին նշված  է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

«2020 թվականի ապրիլի 20-ին կյանքից հեռացավ մեր մտերիմ ընկեր, զինակից եւ գաղափարակից Ռուբեն Շուգարյանը։ Ռուբենը կանգնած էր անկախ պետականության ստեղծման ակունքներում։ Նա ակտիվ դեր կատարեց 1988 թվականի Համաժողովրդական շարժման շարքերում, իսկ անկախ պետականության ստեղծումից հետո տարբեր պետական պաշտոններում ակտիվորեն մասնակցեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման գործին։ Պետական ծառայության իր արգասաբեր ճանապարհը նա սկսեց 1990 թվականին՝ առաջին ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված հայոց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետի պաշտոնում։ 1991 թվականին ՀՀ Առաջին նախագահի օգնականն էր, 1992-ին՝ նրա առաջին մամլո քարտուղարը։ Հայաստանի համար անցումային եւ պատերազմի դժվարագույն տարիներին բոլոր այս պաշտոններում նա աչքի ընկավ պետական մտածելակերպով, գործի նկատմամբ  բարձրագույն պատասխանատվության զգացումով, բացառիկ պարկեշտությամբ եւ սկզբունքայնությամբ։

1993 թվականին Ռուբեն Շուգարյանը նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, այդ պաշտոնում աշխատեց մինչեւ 1999 թվականը։ Բացառիկ ներդրում ունենալով հայ-ամերիկյան հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործում, նա իրեն դրսեւորեց որպես փայլուն դիվանագետ եւ հմուտ կազմակերպիչ, լուծելով բարդագույն արտաքին քաղաքական խնդիրներ, ստեղծելով լայն եւ արդյունավետ համագործակցություն Սպիտակ տան եւ Կոնգրեսի հետ, մասնավորապես,1994 թվականին կազմակերպելով ՀՀ բարձրագույն ղեկավարի առաջին եւ առայժմ միակ պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ՝ իրականացված պետական այցի արարողակարգով։ Որպես ԱՄՆ-ում Արտակարգ եւ լիազոր դեսպան նա արդյունավետ եւ մտերիմ հարաբերություններ կառուցեց նաեւ ամերիկահայ համայնքի բոլոր նշանակալից հաստատությունների ներկայացուցիչների հետ, նրանց շրջանում վայելելով բարձր հեղինակություն եւ հարգանք։ Նույնքան բարձր պրոֆեսիոնալիզմով եւ պատասխանատվությամբ Ռուբեն Շուգարյանը շարունակել է իր ծառայությունը դիվանագիտական ասպարեզում՝ որպես արտաքին գործերի նախարարի տեղակալ 2001-2005 թթ. եւ Իտալիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան 2005-2008 թվականներին։

2008 թվականին Ռուբեն Շուգարյանը բարձր մարդկային որակների, քաղաքացիական համարձակության եւ սկզբունքայնության օրինակ ծառայեց հանրությանը, երբ ԱԳՆ-ի մի քանի աշխատակիցների հետ միասին հրապարակայնորեն իր ձայնը բարձրացրեց, դատապարտելով նախագահական ընտրությունների կեղծումը, ինչի պատճառով ենթարկվեց ռեժիմի ապօրինի հետապնդումների եւ ճնշումների, զրկվելով աշխատանքից եւ դիվանագիտական կոչումից։ Նա երբեք չընկրկեց այդ ճնշումների առաջ, բարձր պահելով իր արժանապատվությունն ու վաստակելով հասարակության հարգանքը եւ համակրանքը։ Ռուբենը ստիպված էր լքել Հայաստանը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, զբաղվելով գիտական գործունեությամբ եւ դասավանդմամբ Թաֆթսի համալսարանում։ Այդ բնագավառում նույնպես Շուգարյանը դարձավ օրինակելի գործիչ, հարգված դասախոս եւ քաղաքագետ, արժեքավոր հրապարակումների հեղինակ։ Ակտիվորեն մասնակցեց Հայաստանի ժողովրդավարացմանը եւ աջակցեց ներքաղաքական հեղափոխական գործընթացներին։

Ռուբենը ընտանիքի սիրված հայր էր եւ հոյակապ ընկեր, նրբազգաց եւ բարի, սրամիտ եւ հետաքրքիր զրուցակից, երաժշտության փայլուն գիտակ, միշտ ժպտասեր եւ կարեկից։ Նա պատկանում էր մարդկանց այն հազվագյուտ տեսակին, որոնց բոլորը սիրում են։ Հայ Ազգային Կոնգրեսն իր խորը վշտակցությունն է հայտնում նրա սիրելի կնոջը՝ Լիլիթին եւ հրաշալի զավակներին՝ Նարեկին, Տիգրանին եւ Հայկին, բոլոր հարազատներին եւ մտերիմներին։ Կորուստն ու ցավը շատ մեծ են այսօր։ Միակ սփոփումը այն գիտակցությունն է, որ Ռուբեն Շուգարյանը ապրել է գեղեցիկ եւ բովանդակալից կյանք, որը լի էր սիրով, մեծ գործերով եւ նվաճումներով, լույսով»,-նշված է հաղորդագրությունում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}