Տնտեսություն 14:58 23/04/2020 Հայաստան

Հարկերի չեղարկման, կասեցման կամ ներման հարց այսօր չենք քննարկում. Անանյան

«Հարկային պարտավորությունները չկատարելու համար տույժերը ապրիլի 21-ից սկսած հաշվարկվելու են 0.004%-ով՝ նախկին 0.075%-ի փոխարեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վերջինիս խոսքով, այս փոփոխությունը բավականին լուրջ դրական ազդեցություն կունենա տնտեսվարողների համար։ Նա տեղեկացրեց, որ եթե հարկ վճարողն ունի չկատարված հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200 հազար դրամը, ապա տվյալ հարկային պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ, իսկ եթե այդ պարտավորությունը չի գերազանցում 1.5 մլն դրամը, ապա գույքի արգելանքի կիրառման գործառույթներ չեն իրականացվում։

«Եթե հաշենք, կտեսնենք, որ 0.075% դրույքաչափի պարագայում տարեկան հաշվարկով 27.7% տույժ էր նախատեսվում, իսկ այս կարգավորմամբ մենք ստանում ենք 14.6%»,- ներկայացրեց Դ. Անանյանը։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ ավտոմատացված համակարգերում համապատասխան ծրագրային փոփոխություններ դեռևս չեն իրականացվել, սակայն դա մոտակա 1.5  ամսվա ընթացքում կարվի.

«Այս պահին անձնական հաշվի քարտերում տույժերը կհաշվարկվեն 0.075 դրույքաչափով, բայց ծրագրային փոփոխություններից հետո վերահաշվարկ կարվի»։

ՊԵԿ նախագահը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։

Հարց. Տնտեսվարողներից շատերը հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերից։ Արդյո՞ք կարող են փոփոխել տնտեսական գործունեության դասիչը։

Դ. Անանյան. Դա կառավարության 8-րդ միջոցառմանն առնչվող խնդիր է, որի վերաբերյալ մենք էլի ունենք ահազանգեր։ Բայց կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է, որ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հայտարարված գործունեության տեսակների դասակարգչով է որակվելու այս կամ այն տնտեսվարողը։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մենք ահազանգ ենք ստանում, և մեր տնտեսվարողները, ըստ երևույթին, այդքան էլ լուրջ չեն վերաբերվել իրենց գործունեության տեսակը ճիշտ ներկայացնելու օրենսդրական պահանջին, և այսօր ունեն այդպիսի խնդիրներ։ Այժմ հարցը քննարկում ենք, և այն դիտարկվում է բոլոր տեսանկյուններից։

Հարց. Արդյո՞ք հարկային արտոնություններ կտրվեն մանրածախ առևտրով  զբաղվող տնտեսվարողներին, այսինքն՝ նրանց, ովքեր այս ընթացքում չեն աշխատել, եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգ կսահմանվի։

Դ. Անանյան. Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, չեն ունենալու հարկային պարտավորություններ։ Իսկ կառավարությունում հարկերի չեղարկման, կասեցման կամ ներման հարց այսօր չենք քննարկում։ Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ։ Ոչինչ բացառել պետք չէ, և հարկային արձակուրդների թեմա կարող է քննարկվել՝ ելնելով դեպքերի զարգացումից։ 

Հարց. Ներգնա զբոսաշրջային ընկերությունները, որոնք այս պահին ունեն 0 եկամուտ,  տարվա առաջին եռամսյակի համար պարտավոր են հարկային կանխավճար անել՝ նախորդ տարի վճարած հարկերի 20%-ի չափով։ Արդյո՞ք քննարկվում է այս հարցը, ինչո՞ւ կառավարությունը չի վերանայում այս պահանջը։

Դ. Անանյան. Հավանաբար խոսքը շահութահարկի կանխավճարի մասին է։ Օրենսդրությամբ կա հնարավորություն, որ հարկ վճարողները մինչև այս տարվա մարտի 20-ը կարող էին ներկայացնել հայտարարություն և օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, որը ենթադրում է նախորդ եռամսյակի շրջանառության 2%-ի չափով կանխավճար։ Կարծում եմ, որ նրանք պետք է օգտվեին այդպիսի հնարավորությունից, որովհետև մարտի 1-ից մենք արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, և արդեն մարտի 14-ին ունեինք արտակագ դրության հայտարարում, հետևաբար մարտի 1-ից մինչև ամսվա կեսերը տնտեսվարողները կարող էին որոշակի գնահատականներ ունենալ։ Այսօր կանխավճարների տարկետման կամ երկարաձգման հարցեր օրակարգում չկան։

Հարց. Այս տարվա բյուջեի կատարողականը նախորդ տարվա համեմատ ի՞նչ արդյունք է գրանցել։

Դ. Անանյան. Այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349  մլրդ՝ նախորդ տարվա 299.5 միլիարդի համեմատ։ Այիսնքն՝ 49.5 մլրդով ավելի է եղել այս տարի։ Նշեմ նաև, որ նախատեսված էր 340 միլիարդ, իսկ մենք 9 մլրդով ավելի ենք կատարել առաջին եռամսյակի համար հաստատված ցուցանիշից։

Հարց. Արտակարգ դրության օրերին որքանո՞վ է պակասել գրանցված աշխատողների թիվը։

Դ. Անանյան. Մարտ ամսվա տվյալներով, փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է աշխատատեղերի աճ, այլ ոչ թե նվազում։ Շուրջ 3800 նոր աշխատող է գրանցվել։ 619, 900 աշխատատեղ հայտարարագրվել է մարտ ամսվա համար, իսկ 616, 200  աշխատատեղ հայտարարագրվել էր փետրվար ամսին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}