Սերգեյ Լավրովը աշխատավայրում «ինքնամեկուսացել» է. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով «ինքնամեկուսացել է» աշխատավայրում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովային։
«Նա աշխատավարյում ինքնամեկուսացել է, ինչպես և բոլորս: Մենք, իհարկե, գալիս ենք տուն քնելու, հագուստ փոխելու, մեզ կարգի բերելու, բայց ամբողջությամբ աշխատանքի մեջ ենք։ Կապի ենք դուրս գալիս առցանց տարբերակով»,- ասել է նա։
Ըստ նրա, ոչ միայն սկսվել են հեռախոսային խոսակցություններն ու բանակցությունները նախարարների մակարդակով, այլև արդեն տեղի են ունեցել բազմակողմ բանակցություններ:
«Եվ դեռ այլ բանակցություններ էլ կլինեն: Հաջորդ շաբաթվանից մենք ակնկալում ենք տեսակապով անցկացնել նորբանակցություններ՝ նախարարների մակարդակով բանակցությունների համար», - ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան