105 տարի առաջ ենթադրվում էր, որ բնաջնջված պետք է լինեինք, բայց այսօր մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա.Զոհրաբ Մնացականյան
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի (Ինստագրամյան ուղիղ միացում) հյուրն ապրիլի 24–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է։
Նախարարն առցանց հարթակում անդրադարձել է օրվա խորհրդին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի կարևորությանը և դրա առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր նահատակների առջև, բայց չենք լռում, որովհետև մենք նաև հողթողի զգացումը պետք է ունենանք: 105 տարի առաջ ենթադրվում էր, որ բնաջնջված պետք է լինեինք, բայց այսօր մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա: Հայ ժողովուրդը ոտքի կանգնած պահանջելոով արդարություն,որպեսզի կանխվեն նման ոճրագործություններն ու ստանան համարժեք պատասխան»,-ասաց ԱԳ նախարարը հավելելով.
«Մենք դեռ պայքարում ենք անպատժելիության, ժխտողականության դեմ,քանի որ դա բերում է նրան, որ պոտենցյալ ցեղասպանը ենթադրում է, որ կարող է անպատիժ մնալ»:
Մնացականյանը նաև աանդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ աշխատանքի առանձնահատկություններին, մարտահրավերներին ու հնարավորություններին։
«Մենք աշխատում ենք, աշխատանքի ենք , նիստեր , Աժ...այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Բնականաբար կարևոր է պահպանել բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն , ախտահանում և այլն»,- ասաց նախարարը:
Ինստագրամյան զրույցի ընթացքում արտգործնախարարը նաև ներկայացրեց երիտասարդների ու պատանիների ներուժի զարգացման, կայացման և մրցունակության իր բանաձևը։