Սննդի կտրուկ պակաս կլինի, Ուկրաինան պետք է շատ ավելին արտադրի. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նշել է աշխրհի համար Ուկրաինայի ռազմավարական նշանակությունը՝ որպես հացահատիկային և պարենային ապրանքների հիմնական մատակարար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Սննդի կտրուկ պակաս կլինի, Ուկրաինան պետք է շատ ավելին արտադրի», - ասել է Սաակաշվիլին՝ վկայակոչելով կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ աշխարհում սննդի սղության մասին լուրերը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է փոխվարչապետ պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը հետ է կանչում Ուկրաինայից իր դեսպանին՝ Սաակաշվիլիի պատճառով
- Սաակաշվիլին համաձայնել է ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը
- Զելենսկուն նախազգուշացնում են Սաակաշավիլիի ամբիցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան