Վլադիմիր Գասպարյան. Ժողովրդի ճակատագրի հետ խաղալը ոչ մեկ չի հանդուրժելու
Հայաստանի նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
Analitik.am-ի հետ զրույցում նա նշել է, որ Եռաբլուր այցի նպատակն է ցույց տալ ավագ թոռանը և կրտսեր տղային, թե որտեղ են պահանջատերերը հանգչում։
Նա ցավ է հայտնել, որ պատմությւոնից դասեր չեն քաղվել։
«Ոնց-որ չեն ուզում քաղել: Ոչինչ, կօգնենք՝ կքաղեն: Չեն հասկանա օգնությունը, կներեք, էնպես կանենք, որ դասեր կքաղեն, որովհետև ժողովրդի ճակատագրի հետ խաղալը ոչ-ոք չի հանդուրժելու: Ես ինքս պատասխանատու եմ այստեղ հանգչող բոլորի առաջ, իրենց բոլորի համար. նրանք իմ ընկերներն են, թույլ չեմ տա, չեմ հանդուրժի, և իմ նմանները հազարավորներն են, որ չեն հանդուրժի երկրի ճակատագրի հետ խաղալը՝ արկածախնդրությամբ, երևակայություններով և այլ երևույթներով, չմտնեմ քաղաքական դաշտ, դա ինձ հոգնեցնում է»,-ասել է նա։
Գասպարյանը նաև նշել է, որ գիտի, թե ուր է գնում մեր երկիրը, բայց դեռ ուշ չէ․ «Ես պատկերացնում եմ, թե ուր ենք գնում, բայց դրա դեմն առնել կլինի, դեռ ուշ չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը