Բեռլինում ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ
Բեռլինում ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
«Ապրիլի 24-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ծաղկեպսակ զետեղեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որին հաջորդեց Բեռլինում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանը բարեխոսական աղոթքը։
Հիշատակի արարողությանը ներկա էին նաև ԳԴՀ ԱԳՆ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Բեռլինի հայ համայնքների ներկայացուցիչներ։
Տեղեկություն. Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման բոլոր միջոցառումները»,-տեղեկացնում է դեսպանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան