Հայկական ազգանունով մեկը ներկայացել է որպես գինեկոլոգ և առցանց «հետազոտել» ռուս կնոջը
Անհարմար դրության մեջ է հայտնվել ռուս կինը, ով դարձել է խաբեության զոհ: Նա ոչ միայն խայտառակվել է, այլև վախերի մեջ է եղել՝ շանտաժի պատճառով:Այս մասին գրում է mk.ru-ն:
Համացանցում կինը դժգոհություն է հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով չի կարողանում գինեկոլոգի մոտ հետազոտության գնալ:Այդ ժամանակ հայտնվում է ոմն Կարապետյան, ով ներկայանում է երկարամյա աշխատանքային փորձով բժիշկ և առաջարկում կնոջը առցանց հետազոտություն ՝ վեբ-տեսախցիկի օգնությամբ:
РЕН-ТВ-ի հաղորդմամբ՝ երբ հետազոտության կուրսը սկսվել է, «բժիշկն» առաջարկել է հարմար տեղավորվել վեբ-տեսախցիկի առջև:
«Շուրջ 40 րոպե նա անընդհատ դիրքավորում էր ինձ, որ լուսավորությունը լավ լինի,որ լավ երևա, ինչը, ոնց, որտեղ ...»,- ավելի ուշ պատմել է տուժողը,թե ինչպես է անցել հետազոտությունը:
Արդյունքում ՝ կեղծ-գինեկոլոգն ռուս կնոջից պահանջում է 200 000 ռուբլի,հակառակ դեպքում տեսանյութը սպառնում է տարածել համացանցով:
Կինը կարծում է, որ խաբեբայի առաջին զոհը չէ, քանի որ նա բավականին համոզիչ է խոսել՝ օգտագործելով նաև բժշկական տերմիններ:
Դեռևս խաբեբայի հետքին դուրս գալ չի հաջողվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան