Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում ապրիլի 25-26-ը, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի լեռներում, Լոռիում ու Գեղարքունիքում առաջիկա գիշերը կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան։
Երևան քաղաքում ապրիլի 25-26-ը, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +11-+13 աստիճան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան