Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում հակամարտության տարածաշրջանում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիրի՝ շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում երբեք չի լինի հակամարտության նախաձեռնողը, բայց միևնույն ժամանակ ուշադիր հետևում է ԱՄՆ-ի գործողություններին: ՏԱՍՍ-ի փոխնացմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդում է եղել Իրանի ղեկավարի պաշտոնական կայքում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է ամերիկացիների գործողություններին, բայց տարածաշրջանում երբեք չի սկսի ընթհարում և լարվածություն», - ասել է Ռոհանին՝ մեկնաբանելով երկու երկրների միջև վերջին շրջանում լարվածության աճը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու ղեկավարներն էլ դրական են գնահատել Իրանի և Կատարի հարաբերությունները՝ ընդգծելով երկկողմ կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի մամուլի ծառայությունը ապրիլի 15-ին հայտարարություն էր տարածել, համաձայն որի ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) ռազմական մոտորանավերը վտանգավոր մանևրներ են իրականացրել Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ մի քանի ռազմանավերի մոտ:
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել էր, որ ինքը հրահանգել է նավատորմի տարածքում ոչնչացնել իրանական ցանկացած նավ, որը կխոչընդոտի ամերիկյան նավերին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից ապրիլի 19-ին հայտարարել են, որ իրենք պատրաստ են պատասխան տալ Պարսից ծոցում ԱՄՆ ցանկացած սխալ գործողության:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը