Իսրայելի որոշ հյուրանոցների թույլատրել են հյուրերին ընդունել մայիսի 3-ից
Իսրայելում ընթացիկ տարվա մայիսի 3-ից փոքր քոթեջներում, ինչպես նաև այն հյուրանոցներում, որոնք ունեն սենյակներ, որոնց մուտքերը առաջին հարկից են՝ կրկին կթույլատրվի հյուրեր ընդունել։ Այս մասին հայտնել են երկրի Զբոսաշրջության նախարարությունից։
Ապրիլի 27-ին Իսրայելում տեղի է ունեցել խորհրդակցություն երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, որտեղ քննարկվել է զբոսաշրջության վերսկսման հարցը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Դրա արդյունքում հավանության է արժանացել Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինի առաջարկը՝ ոլորտն աստիճանաբար աշխատանքի վերադարձնելու վերաբերյալ։ Որոշվել է նաև, որ առաջիկա օրերին Իսրայելի առողջապահության նախարարության հետ կմշակվի «Մանուշակագույն նշան» հատուկ ստանդարտը, որը հաստատում է կորոնավիրուսի պանդեմիայի գործողության ընթացքում հյուրանոցների և համարների շահագործման հնարավորությունը: Զբոսաշրջության ոլորտում գործունեությանը վերադառնալու հետագա քայլերը կախված կլինեն համաճարակաբանական իրավիճակից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ