Երևանի ավագանին մի քանի ՀԿ-ների տվեց գույքահարկի գծով արտոնություններ
Երևանի ավագանու նիստում այսօր «Հայաստանի նկարիչների միավորում», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպություններին տրվեցին գույքահարկի գծով արտոնությունններ։
Նշենք, որ Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան փողոցի հ. 16, Աբովյան փողոցի 16/3 հ.40 և Աբովյան փողոցի 16/3 հ.38 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանվել է գույքահարկի արտոնություն` ազատելով 9381284 դրամի չափով գույքահարկի վճարումից /ապառք`7019338 դրամ, տույժ` 2361946 դրամ/՚։
Հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի հ. 16, Աբովյան փողոցի 16/3 հ. 40 և Աբովյան փողոցի 16/3 հ. 38 հասցեներում գտնվող շինությունների 2017, 2018 և 2019 թվականի գույքահարկի գումարը 19.03.2020 թվականի դրությամբ կազմում է 9381284 /ինը միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր ութսունչորս/ դրամ: Կազմակերպությունը չունի ֆինանսական միջոցներ և գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, որի հետևանքով չի կարողանում կատարել գույքահարկի հարկային պարտավորությունները: Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի նկարիչների միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը` 9381284 /ինը միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր ութսունչորս/ դրամի չափով /ապառք`7019338 դրամ, տույժ` 2361946 դրամ/»։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանն ասաց, որ բավականին երկար քննարկումներ են ունեցել, թե ինչու է այս ՀԿ-ների մոտ ստացվել ֆինանսական անհնարինությունը, ավանդաբար նույն միավորումներն են դիմում այս արտոնությունների համար։ Նա նշեց, որ այս դեպքերում մի քանի կարևոր հարցերի են բախվում, մասնավորապես, համայնքի շահը հաշվի առնելով. «Ֆինանսական տեսանկյունից համայնքի շահը պահանջում է ստանալ հնարավոր հարկերն ու տուքերը, մյուս կողմից նաև չպետք է մոռանանք, որ բոլոր կազմակերպություններն անցել են հեղափոխության շրջանով, փոխվում են, վերափոխվում են, օրինակ Նկարիչների միությունը բազմաթիվ պարտքերի ու քրեական գործերի մեջ լինելով, դրական փոփոխություններ ունեն»։
Նրա խոսքով, տուրքի արտոնություն են տալիս, քանի որ անվճարունակ են, բայց պետք է կարողանան այդ ՀԿ-ներն իրենք ոտքի կանգնեն, հույս հայտնեց, որ միությունները նոր մենեջերների, նոր մեթոդներով գործող մենեջերների հետ կկարողանան կանգնել ֆինանսական արդյունավետ կառավարման ճանապարհին։ Ավագանու անդամը հույս ունի, որ մյուս տարի այս բարդ ընտրության առաջ չեն կանգնի՝ գնալ համայնքի շահի ֆիանանսական ուղղությամբ, թե հոգևոր արժեքներին նպաստելու։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան