Իրավունք 20:16 30/04/2020 Հայաստան

Քրեական գործեր՝ հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման դեպքերով

Ինչպես տեղեկացրել ենք, դատախազություն ներկայացված՝ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու (այդ թվում նաև հեռահաղորդակցության կապի օպերատորներին) ոլորտում: Այս մասին նշված է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Մարզերի դատախազությունների կողմից սկսված ակտիվ, ծավալուն ուսումնասիրությունների համատեքստում բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությունների արդյունքում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, սկսվել են համայնքներին կամ պետությանը պատճառված վնասների վերականգնման, օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերի լուծման և անմիջապես համայնքների կողմից վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթացներ: 
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի նախկին ղեկավար Ռ. Խ.-ն 2006թ. դեկտեմբերի 7-ին 25 տարի ժամկետով, տարեկան 6.000 դրամ վարձավճարով Դարբաս համայնքի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 2հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր:

Այնուհետև, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, 2006թ. դեկտեմբերի 20-ին նա հեռահաղորդակցության կապի օպերատորներից մեկի հետ կնքել է նշված հողամասից 300մ2 մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով 10 տարի ժամկետով հատկացնելու վերաբերյալ  ենթավարձակալության պայմանագիր: Վերջինիս կնքումից հետո ենթավարձակալի կողմից տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և մինչ օրս վճարվել շուրջ 6.360.000 ՀՀ դրամ։ Այդ ողջ ընթացքում համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ:

Այսինքն համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 6.282.000 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Դարբաս համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, վերջինիս կողմից  ամբողջությամբ հատուցվել է պատճառված վնասը։ Նկատի ունենալով վերջինս, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել ձերբակալումից, նախաքննությունը շարունակվում է:

Մեկ այլ դեպքում ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գուգարք համայնքի ղեկավար Ա.Ա.-ն, համայնքի ավագանու համաձայնությամբ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, ստեղծել է մրցույթային հանձնաժողով, որը գլխավորելով, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ:

Արդյունքում հաղթող է ճանաչվել նրա կինը, ում հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության  է տրամադրել վերջինիս։ Ապա համայնքի ղեկավարը կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսի 20-ին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է ՓԲԸ-ին: Արդյունքում մինչև 2019թ. հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ինքն ստացել է ընդհանուր 12․236․000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Արդյունքում համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․236․000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
2020թ. ապրիլի 24-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նույն օրը նա կամովին վերականգնել է համայնքին պատճառված վնասից 6․120․000 ՀՀ դրամը և պատրաստակամություն հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել վնասի մնացած մասը։

Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել արգելանքից։ Նրա կնոջ՝ Ն.Ք.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հղվել մարզպետին՝ կնքված վերոնշյալ ապօրինի վարձակալության պայմանագրերը լուծելու, համայնքի ու տնտեսվարողի միջև օրենքով սահմանված կարգով նոր պայմանագրային հարաբերություններ ձևավորելու գործընթաց սկսելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:32
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի...
Աղբյուր` Panorama.am
18:54
«Ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում. Հայտարարություն
 «Ջիջի» թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
16:10
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է որոշ արտաքին ուժային կենտրոններում. Վահե Դավթյան
ՀՀ-ի գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը լրջորեն  խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական և աշխարհաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտ է փլվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են «Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
14:30
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական իշխանության գործիքակազմը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:22
Դոնի Ռոստովի մեկուսարանի 6 պատանդառուները չեզոքացվել են. ԳՔԾ
Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում հատուկ ջոկատայինների գործողության արդյունքում բոլոր վեց պատանդառուները վերացվել են, իսկ բժիշկներին թույլ են...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
«Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարաել քննիչի առաջարկը և Գերասիմ Վարդանյանին երկու ամսով կալանավորել»,-դատարանի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժումից հայտնում են. «Սիրելիներ, հանդիպում ենք հունիսի 17-ին, ժամը 18։30-ին...
Աղբյուր` Panorama.am
12:16
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրողը զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հերքում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 15-ի դրությամբ այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10 մ-ի. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիգրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այս ձնաբծի բարձրությունը հասնում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսաձայնագրություն է տարածել և գրել. «Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:01
Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպաններրի նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է . «Այսօր ազատ արձակվեցին հունիսի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնության հունիսի 16-ի հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 16-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
09:41
Փրկարար ծառայությունը դեռ հորդորում է Վրաստանի սահման ուղևորվելիս շրջանցել Մ-6 ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am
20:40
Աշոտ Երկաթն ազատ արձակվեց
Էրեբունու Ձերբակալվածներին պահելու վայրից դուրս եկավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։ Հարցին՝ ինչպե՞ս...
Աղբյուր` Panorama.am
20:14
ԱԺ մոտից ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում
Ձերբակալվածներին պահելու վայրերից՝ Էրեբունի, Նաիրի, Մասիս, Աշտարակ, դուրս են գալիս հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հրապարակման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ջավախքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի կարծիքով,  պետական ​​լեզվի իմացությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}