Քաղաքական 22:18 02/05/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում, որը վերնագրված է «Տեսաշար. Ստի վերջը», պատրաստակամություն հայտնեց պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաթիվ հարցերին, պատմել բաներ, որոնք շատերին կհետաքրքրեն, ինչպես նաև ներկայացնել իր տեսլականներն ու գաղափարները։

Մ. Մինասյանը խոստացավ լինել շատ ազնիվ ու պարզ։

Նա իր առաջին զրույցը սկսկեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպումից, որը կայացել է վերջինի նախաձեռնությամբ 2019 թ. փետրվարին, Հռոմում։

Նախկին դեսպանը հիշեցրեց, որ Վանեցյանն ավելի վաղ հայտարարել է այդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ ԱԱԾ նախկին տնօրենը մինչ հանդիպումը տեղեկացրել է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի Մինասյանին, որն արդեն մի քանի ամիս դեսպան չէր։

«Ես ասացի շատ լավ։ Հանդիպումը տեղի ունեցած Հռոմի կենտրոնում գտնվող սրճարանում։ Վանեցյանն ասաց, ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն, իրավասու եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ Ասացի՝ խնդրեմ։ Ասաց՝ ունենք առաջարկ, դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ոնց, ինչ-որ հիմնադրամի, հստակ ձևակերպում չի եղել, դրանից հետո դու երբեք Հայաստան չես գալիս, գոնե առաջիկա տարիների ընթացքում։

Բոլոր այն մարդիկ, ովքեր լսում ենք քեզ, դու նրանց համար շատ կարևոր ես, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու ապրում ես երջանիկ, Հայաստանից դուրս, և հենց այդ րոպեին որ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործերը, հետապնդումները դադարեցվում են, խոսքը վերաբերում է հորս, ընկերներիս մասին, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- տեսանյութում պատմեց նախկին դեսպանը, ով նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։

Մինասյանն ասաց՝ մերժել է այս առաջարկը։

«Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ես ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդը, իմ հայրենիքն այս վիճակում է։ Ես ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, այլ ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ։ Ես չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել եմ, համարում եմ, և հիմա վստահ եմ, որ նաև դուք ունեք դրա պատճառները և հասկանում եք, պարզապես ստախոս, պարզապես անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և ցավոք սրտի, պետք է արդեն ավելացնեմ, պետության թշնամի։ Այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության շուրջ, պարզապես պետական դավաճանություն է»,- խոսքը շարունակեց նա։

Նախկին դեսպանն ասաց, որ ինքը կարող էր ու հիմա էլ կարող է ապրել երջանիկ ու լավ։

Մանրամասնեց, որ 2018 թ. նոյեմբերին ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնը լքելուց հետո ունեցել է աշխատանքի բազմաթիվ առաջարկներ միջազգային կազմակերպությունների, կորպորացիաների, մասնավոր ընկերությունների ու տարբեր պետությունների կողմից։

«Ես դրանք մերժել եմ, որովհետև չէի կարող և չեմ կարող նստել, նայել, թե ոնց է կործանվում իմ պետությունը, իմ ժողովուրդը։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ուղին, որ ինձ սպասվում էր, ես սկսել եմ իմ պայքարը հյուրանոցում՝ մերժելով Նիկոլ Փաշինյանին, իմանալով, որ քրեական գործերը շատանալու են, խորանալու են։ Բայց ժողովուրդ, իմանալով և վստահ լինելով, որ ոչինչ չեն գտնելու, որովհետև ոչինչ չկա։ Ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ հեղափոխությունից երկու տարի անց, չնայած ուժային բոլոր կառույցները, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, դատախազությունը, ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, բոլոր քննչական ծառայությունները ուղնուծուծով ուսումնասիրել են իմ ողջ գործունեությունը՝ բացահայտելով այնպիսի փաստեր, որոնց մասին, անկեղծ, ես մոռացել էի, այնպիսի մարդկանց են հարցաքննել, որոնց վերջին անգամ տեսել եմ կամ լսել եմ երևի 15 տարի առաջ։

Այսօր կա մի իրավիճակ, որ չնայած պետության ղեկավարի՝ վարչապետի բազմաթիվ հայտարարությունների, որ ես սեփականացրել եմ ռազմավարական օբյեկտներ, թալանը... միլիարդները... Կրկնում եմ, չկա մի փաստ որևէ թալանի, գործարքի, որը ուղիղ ապացուցում է, որ ես թալանչի եմ։ Նայելով ձեր աչքերի մեջ ուզում եմ հստակ ասել՝ չեմ թալանել, չեմ գողացել, ձեռքերս չեմ մտցրել Հայաստանի Հանրապետության բյուջեի մեջ, ես ոչինչ չեմ արել, որի համար ես պետք է ամաչեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իր միակ նպատակն է, օգտագործելով իր գիտելիքը, կապերը, շրջապատը, ապագան ու կյանքը, ծառայել Հայաստանին։

Նա ընդգծեց, մի ողջ պետական համակարգ, փոխարեն զբաղվի մարդկանց փրկելով,  օգնության հասնելով, զբաղված են «կապիկություններով ու չստացված ռեպրեսիաներով»։

«Վերջում ես կոչով դիմում եմ բոլորին, ովքեր աշխատում են իրավապահ մարմիններում ու դատական համակարգում, ամեն ինչ ֆիքսվում է, և խնդրում եմ Ձեզ, հավատացեք, որ հետո, երբ սկսեն Ձեզ դատել, Դուք չեք կարող ասել, որ Դուք կատարում էիք հրահանգներ, իսկ այդ օրը, վստահեցնում եմ,  շատ մոտ է։ Աստված պահապան մեզ և մեր ժողովրդին»,- խոսքն ամփոփեց Միքայել Մինասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}