ԵՄ հանձնակատար․ Մենք պատրաստակամ ենք օժանդակել Հայաստանին տնտեսական վերականգնման ու զարգացման հարցում
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ նոր հանձնակատար Օլիվիեր Վարհելյին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Այս մասին հանձնակատարը գրել է թվիթերում։
«Լավ քննարկում ունեցանք ԱԳ նախարար Մնացականյանի և փոխվարչապետ Գրիգորյանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարի, երկկողմ համագոծակցության և Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ։ ԵՄ-ն կանգնած է գործընկերների կողքին․ Մենք պատրաստակամ ենք օժանդակել Հայաստանին տնտեսական վերականգնման ու զարգացման հարցում՝ ներառյալ ենթակառուցվածքային նախագծերի միջոցով»,- թվիթերում գրել է հանձնակատարը։
Good discussion w DPM Mher #Grigoryan & MFA @ZMnatsakanyan on #COVIDー19 response, bilateral cooperation & future of Eastern Partnership #EaP. #EU stands by partners: we are committed to assist #Armenia in economic recovery & development, incl through infrastructure projects.
— Oliver Varhelyi (@OliverVarhelyi) May 5, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց