ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար:
Ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին և կտևի մինչև 2020թ. սեպտեմբերի 5-ը:
Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով ու կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր նվերով www.gifts.vtb.am կայքում:
Նվերների ցանկում կան այնպիսիք, ինչպիսիք են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, ապարանջաններ ու չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր:
Ակցիայի մասնակիցներն անկանխիկ շրջանառության յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց ստանում են.
. 1 բոնուսային միավոր՝ Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում,
. 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:
1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց առավելագույն միավորների քանակը` 500:
Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքներից.
1. կոմունալ վճարումներ,
2. դրամական փոխանցումներ,
3. մոլախաղերի հետ կապված գործարքներ,
4. ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ:
Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ դրության պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ թղթադրամներ օգտագործելուց և կատարել վճարումներն անկանխիկ:
Ակցիայի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս
- ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Visa քարտապաններին օգտվել Menu.am ծառայության անվճար առաքումից
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր