ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավն` առցանց
Այսօր, երբ ԱՄՆ-ի որոշ նահանգներ սկսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները, նախագահական ընտրապայքարը շարունակելու միջոցների մասին են մտածում ներկա նախագահն ու նրա մրցակից նախկին փոխնախագահը:
Մի քանի շաբաթվա ընթացքում, առաջին անգամը լինելով, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Արիզոնա ու Օհայո մեկնելու մտադրույթան մասին: Երկու նահանգներ, որոնք նրա համար շատ կարևոր են նախագահական ընտրություններում հաջողություն գրանցելու համար, երբ մի շարք նահանգներում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդընը, ըստ հարցումների, ունի ավելի բարձր վարկանիշ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Շատերը դրա պատճառը համարում են կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական փուլում Թրամփի ցուցաբերած անտարբերությունը: Իսկ հանրապետականները կենտրոնանում են տնտեսության բնագավառում, իրենց խոսքերով ասած, Թրամփի հաջողությունների վրա: Ինչպես կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Մաքդանիելն է ասում, «քվեարկողները լավ են գիտակցում, որ Թրամփն է այն ղեկավարը, որն ի վիճակի է վերականգնել տնտեսությունը համաճարակից հետո»:
Իր հերթին Բայդընն ունի հաղթահարելու համար մի մեծ մարտահրավեր: Սենատում Բայդընի գրասենյակի նախկին աշխատակիցներից մեկը նրան մեղադրում է 30 տարի առաջ իրեն սեռական վիրավորանք հասցնելու մեջ: Մի բան, ինչը Բայդընը հերքում է: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմոտեի նախագահ Թոմ Փերեզի խոսքերով, նման բան տեղի չի ունեցել:
Հիմա երկու մրցակիցների ընտրարշավների համար գլխավոր խոչընդոտը համաճարակն է, երբ մարդիկ գտնվում են սոցիալական տարածություն պահպանելու պարտավորության առջև, և դեռևս չկա մեծ հավաքներ թույլատրելու մասին մտադրություն:
Թոմ Փերեզը հայտարարում է, թե այժմ ճիշտ չէր լինի նման հավաքներով մարդկանց վտանգի ենթարկելը: Նախագահ Թրամփը հավատում է, որ հեռու չէ այդ հավաքները վերսկսելու ժամանակը:
Սակայն հիմա դա միայն հույս է, երբ երկու թեկնածուներն էլ իրենց յուրօրինակ քարոզարշավն են անցկացնում առցանց:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ