Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 3,9 հազար նոր դեպք
Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը հայտնել է, որ Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 3,9 հազարով և հասել՝ 46.433-ի:
Գերատեսչության տվյալներով ՝ երկրում բուժում է անցնում 32 138 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինվել է 12 726 մարդ (օրական 2094), մահացել է 1,568-ը (օրական 195 մարդ):
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, նախորդ օրվա դրությամբ գրանցվել էր 42 533 դեպք, մեկ օր առաջ` մոտ 39 980:
Վարակվածների մեծ մասը հայտնաբերվել է երկրի կենտրոնում գտնվող Մահարաշտրա նահանգում, որտեղ գրանցվել է վարակի 14 541 դեպք (օրական 1567): Գուջաթը ՝ Հնդկաստանի արևմտյան նահանգը, դեպքերի թվով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 5,804 դեպք (օրական 376 դեպք), որին հաջորդում է մայրաքաղաք Դելիի տարածքը՝ 4,898 վարակվածների թվով (349՝ օրական):
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը երկարաձգել էր երկրում մեկուսացման ռեժիմը և նահանգներին հատկացրել էր «կարմիր», «նարնջագույն» և «կանաչ» գոտիներ՝ կախված կորոնավիրուսով հիվանդների քանակից:
«Կանաչ» և «նարնջագույն» գոտիներում որոշակի սահմանափակումներով թույլատրվում է տաքսիների և հասարակական տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև վարսահարդարումը: Առանց բացառության բոլոր նահանգներում արգելվում է կրթական և զվարճանքի օբյեկտների աշխատանքը, փակ են երկրի նահանգների միջև սահմանները, արգելվում է թռիչքները, գնացքներով ուղևորությունները և մետրոյի աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ