«Հրապարակ». Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում և 99 տոկոսին համարում ծախված։
Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի որ աշխարհում դա չեն հասկանա, և անգամ օրինակ է բերել Դոնալդ Թրամփին, որի հասցեին ևս հայհոյանքներ ու դաժան քննադատություն է հնչում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին