ՌԴ վարչապետի մամուլի խոսնակը հայտնել է նրա ինքնազգացողության մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վարակվել է կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, և նրա բուժումն ընթանում է այնպես, ինչպես նախատեսված էր: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, այսօր հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը:
«Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մնալ պետական բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության տակ։ Ինքնազգացողությունը շարունակում է մնալ ընդհանուր առմամբ նորմալ: Բուժումն իրականացվում է այնպես, ինչպես պլանավորված էր՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող դեղերի օգտագործմամբ», - ասել է Բելյակովը, հավելելով, որ վարչապետը հեռախոսով ակտիվորեն շփվում է գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Միշուստինը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան