Հասարակություն 15:15 06/05/2020 Հայաստան

Ծարավ Աղբյուրի բնակիչները բարձրահարկ շենքի փոխարեն դպրոց ու մանկապարտեզ են ուզում

Երևանի Ծարավ Աղբյուր թաղամասի 1500 բնակարանի բնակիչների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին իրենց անհանգստացնող մի քանի հարցեր, մասնավորապես, նրանք դեմ են թաղամասում նոր բազմաբնակարան շենքի կառուցմանը, առաջարկում են դրա փոխարեն կառուցել մանկապարտեզ ու դպրոց։

Համատիրության ներկայացուցիչն ասաց, որ թաղամասը հագեցած է բնակարաններով, բետոնեպատ տարածքներով, թաղամասը չունի կանաչապատ տարածքներ։

«Հիմա ևս մեկ բազմաբանական շենք է նախատեսվում կառուցել, որի համար այս պահին քաղաքապետարանի կողմից կա նախագծման թույլտվություն, շինթույլտվություն դեռ չկա։ Բնակիչները սուր են վերաբերվում այդ հարցին, ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ ևս մեկ բազմաբնակարան շենք պետք է կառուցվի»,- նշեց նա։

Համատիրության ներկայացուցչի խոսքով, թաղամասը կառուցվել է շինարարական նորմերի խախտումներով, պետական դպրոց ու մանկապարտեզ չկա ամբողջ թաղամասում։

«Փորձում ենք բանակցությունների միջոցով հասնել նրան, որ  բազմաբնակարան շենքը չկառուցվի, հնարավորություն դեպքում կառուցել դպրոց ու մանկապարտեզ։ Համատիրությունը գրավոր դիմել է քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին, որպեսզի այդ հարցում գան ընդհանուր հայտարարի, թաղամասի բնակիչների խնդիրը լուծեն փուլ առ փուլ։ Պետք չէ վաղվանից սկսեն դպրոցի շինարարությունը»,- ասաց նա։

Նրա խոսքով, բնակիչների ներկայացուցիչները հանդիպել են Երևանի գլխավոր ճարտարապետի հետ, առաջարկվել է քննարկել բնակիչներով, թե ինչ են ուզում  ու գրավոր ներկայացնեն։ Մայիսի 5-ին բնակիչները գրավոր ներկայացրել են իրենց առաջարկ-պահանջը՝ տարածքում կառուցել դպրոց, սպասում են պատասխանին։

Բնակիչները նաև հանդիպել են կառուցապատողի հետ, որն, իրենց պատկերացմամբ, պատրաստ է գնալ կոմպրոմիսների։

«Այլ հնարավորություն չենք ունենա, քանի որ այլ տարածք չկա թաղամասում»,- ասաց համատիրության ներկայացուցիչը։

Բնակիչների խոսքերով, երբ որ կառուցում էին թաղամասը, իրենց տարածքով ցույց է տրվել, թե որտեղ պետք է լինի դպրոց, որտեղ մանկապարտեզ, սակայն այսօր թաղամասում միայն վճարովի մանկապարտեզ ու դպրոց է գործում։

Թաղամասի բնակիչ Լիաննա Աբովյանն ասաց, որ թաղամասին ամենամոտ դպրոցը գտնվում է 2 կմ հեռավորության վրա, իսկ հանրային տրանսպորտը դեռ հասանելի չէ թաղամասին։ Միջին հաշվարկով, ստացվում է, որ թաղամասում բնակվող 2000 երեխա չունի դպրոց, 500 երեխա՝ մանկապարտեզ։

Նա նշեց, որ վճարովի դպրոցի տարեկան վարձը 1 միլիոն 500 հազար դրամ է, մանկապարտեզի ամսական վարձը՝ 160 հազար դրամ, իսկ երիտասարդ ընտանիքները հնարավորութություն չունեն այդքան վճար տալ։

«Մենք չենք կարող թույլ տալ և կորցնել դպրոց ու մանկապարտեզ ունենալու վերջին հնարավորությունը, ծանրաբեռնել առանց այդ էլ ծանրաբեռնված մեր թաղամասը»,- ասաց Լ. Աբովյանը։

Նրա խոսքով, իրենց ցանկությունն է, որ տարածքը դառնա հանրային, հանձնվի համայնքին, իսկ կառուցապատողին տրամադրվի այլ հողատարածք։

Համատիրության իրավաբանական, փաստաբանական սպասարկում իրականացնող փաստաբանը հիշեցրեց՝ ՀՀ Սահմանադրության մեր նշված է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածում նշվում է՝ արգելվում է քաղաքացիական իրավունքների իրականացումն այլոց իրավունքներին ու պարտավորություններին վնաս պատճառելու պայմանով։

«Պետությունն է քաղաքացու համար, ոչ թե քաղաքացին պետության համար, առաջնայինը քաղաքացին է ու քաղաքացու շահը։ Եթե քաղաքացու շահը պահանջում է, որպեսզի լինի դպրոցական ու նախադպրոցական հիմնարկներ, ուրեմն պետք է լինեն։ Պատկան մարմինները թող զբաղվեն, իրենց պրոբլեմն է, թե ինչպես իրենք կորոշեն»,- նշեց փաստաբանը։

Նա չբացառեց, որ հնարավոր է դատական պրոցես սկսեն, սակայն սպասում են նամակի պատասխանին։

«Պատրաստ եմ ձեռնարկելու օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն այս խնդիրը լուծելու համար»,- ասաց փաստաբանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}