Եթե քաղաքացին առանց դիմակի և ձեռնոցի մտնի խանութ, ապա կդադարեցվի խանութի գործունեությունը
Այսօր կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին ուղղվեցին մի շարք հարցեր:
Հարց- Բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքացիները չեն հետևում պարետի ցուցումներին և առանց դիմակի և ձեռնոցի մտնում են խանութներ, այնտեղ էլ սոցիալական հեռավորությունը չի պահանվում, ինչպե՞ս է կարգավորվելու այս հարցը:
Հ. Ավագյան- Պարետի թիվ 63 որոշումով է այդ գործընթացը կարգավորվում: Մենք էլ ունենք ահազանգեր, որ չի կարգավորվում անվտանգության կանոնները: Մեր մշտադիտարկումների ժամանակ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում կդադարեցվի տվյալ տնտեսվարողի գործունեությունը:
Հարց- Տեսչական մարմնի երկու աշխատակից վարակված էին, ինչպե՞ս է հիմա նրանց առողջական վիճակը, նոր վարակվածներ կա՞ն։
Հ. Ավագյան- Նրանց վիճակը լավ է, նրանցից մեկի մոտ առաջին օրերին սրացում կար, հիմա լավ է, իսկ մյուս գործընկերն արդեն երկրորդ օրվանից հիվանդանոցից տեղափոխվել էր հյուրանոց: Այլ վարակակիրներ և մեկուսացումներ չունենք, ունենք աշխատակիցներ, որոնք ռիսկային գոտում են և նրանք աշխատում են հեռավար:
Հարց- Այս ընթացքում տեսչական մարմնում ղեկավարի տեղակալներ նշանակվեցին, ի՞նչ ներքին կադրային խնդիրներ կան։
Հ. Ավագյան- Մինչև նշանակումները ունեինք երկու տեղակալի թափուր հաստիք: Հաշվի առնելով, որ այսօր ծանր ռեժիմով էինք աշխատում՝ մեր կողմից առաջարկություն եղավ խորհրդին էլեկտրոնային եղանակով հավանության արժանացնել թեկնածուներին, որից հետո ներկայացվեցին վարչապետին՝ նշանակման:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնեց, որ տեսչության աշխատակիցների շրջանում արձանագրվել են աշխատանքում թերացումներ, բայց դրանք շտկվում են, իսկ քաղաքացիներին կոչ արեց սահմանափակումների խախտման դեպքեր հայտնաբերելու ժամանակ ահազանգել իրենց:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը