Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» և «Հաղթանակ» զբոսայգի
Այսօր Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը։
ԱԽ քարտուղարը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նաև այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի կրակի մոտ՝ երախտագիտություն մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության հաստատման համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան