ԽՍՀՄ-ի զոհաբերությունները՝ հանուն նացիզմի դեմ հաղթանակի, երբեք չպետք է մոռացվեն. Գուտերեշ
Զոհաբերությունները, որոնք ԽՍՀՄ-ն արել է նացիզմի դեմ հաղթանակին հասնելու համար, չպետք է մոռացվեն, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նման հատյարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նա Երկրորդ աշխարհամարտը որակել է որպես անհավանական վայրագությունների և մարդկային կորուստների ժամանակ։
Նրա կարծիքով ՝ պատերազմը մեծ վնաս պատճառեց պետություններին: Զոհերի ամենամեծ թիվը, ինչպես հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում է գրանցվել։
«Սովետական Միության ժողովրդի կողմից նացիզմի դեմ տարած հաղթանակի համար ոչ միայն մարդկային կորուստները, այլ նաև մյուս զոհաբերությունները երբեք չպետք է մոռացվեն», - շեշտել է Գուտերեշը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը
- Պուտին. Մենք գիտենք և հավատում ենք, որ անպարտելի ենք, երբ միասին ենք
- Ռոբերտ Քոչարյան. Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է
- Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյան