Պատերազմից չվերադարձածներին ոգեկոչելու լավագույն միջոցը ապահովելն է, որ սա այլևս չկրկնվի. Անգլիայի թագուհի
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին և Միացյալ Թագավորության դաշնակիցներին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց ցուցաբերած ուժի և արիության համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Հիշելով հորս խոսքերը և 1945-ի մայիսի ուրախ տոնակատարությունները, որին մեզանից ոմանք անձամբ մասնակցեցին՝ ես շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Թագավորության բնակիչներին և մեր դաշնակիցներին՝ ցուցաբերած ուժի և քաջության համար: Ռազմական սերունդը գիտեր, որ պատերազմից չվերադարձածներին ոգեկոչելու լավագույն միջոցը ապահովելն էր, որ սա այլևս երբեք չկրկնվի»,- ասել է թագուհին:
Ավանդույթի համաձայն, Բրիտանիան և արևմտյան շատ այլ երկրներ Հաղթանակի օրը նշում են մայիսի 8-ին: Այս տարի Միացյալ Թագավորությունում այս օրն արձակուրդային էր։ Մինչև կորոնավիրուսային համաճարակի բռնկումը թագավորությունում պլանավորվել էր Հաղթանակի 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացնել։
Թագուհու կոչը դարձել է առցանց տոնակատարությունների ծրագրի առանցքային մասը, որը նախատեսված է փոխարինելու ավանդական հիշատակի միջոցառումներին՝ ներառյալ Լոնդոնում վետերանների երթին։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդ. Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին
- Գերմանիան հայտնել է՝ ով է Երկրորդ աշխարհամարտի բռնկման հիմնական մեղավորը
- Հաղթանակի օրն է