Վարչապետի նոր նշանակումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գնել Հասրաթյանը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Գնել Հասրաթյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վրեժ Գալոյանը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Վրեժ Գալոյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի այլ որոշումներով, Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից, Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից, Անահիտ Ավանեսյանը նշանակել առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: