Իրավունք 18:24 12/05/2020 Հայաստան

Թամարա Շաքարյան. Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցուն դե յուրե պետք է տալ վերջինիս դե ֆակտո կարգավիճակը

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիր Թամարա Շաքարյանն ընդգծում է ՀՀ սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցու իրավիճակի ամրագրման կարևորությունը։

«Սահմանադրական ճանաչում ունեցող կառույցի փաստացի իրավասուբյեկտությունը կախվածության մեջ չպետք է դրվի որևէ անձի ցանկություններից, ավելին` ինստիտուտները չպետք է անձնավորել, դրանով իսկ հանդերձ` թիրախավորել, ու ինքնահաստատվել այն արժեքների հաշվին, որոնցով կերտվել է հայ ժողովրդի պատմությունը: Մենք ուղղակի պարտավոր ենք պահպանել դրանք և ժառանգել մեր սերունդներին: Ուստի սահմանադրորեն պետք է ամրագրել, որ Հայ առաքելական եկեղեցին հանրային իրավունքի իրավաբանական անձ է։ Մենք առաջարկում ենք, պահպանելով Սահմանադրության 18 հոդվածը, հստակեցնել այդ կարգավիճակը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբանը՝ ներկայացնելով մի շարք հիմնավորումներ։

Այս համատեքստում Թ. Շաքարյանը «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ-ի մյուս համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի հետ կատարված վերլուծության արդյունքում եկել են այն համոզման, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած շատ երկրներ, որոնք իրենց սահմանադրություններում ամրագրել են այս կամ այն եկեղեցու կամ կրոնի հատուկ դերը Եվրոպական դատարանը երբևէ չի արձանագրել ՄԻԵԿ 9-րդ հոդվածի (Մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում` կապված այդ կարգավիճակի հետ:

Հայաստանի Սահմանադրության 18 հոդվածը ամրագրում է Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի:

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն արդեն իսկ ամրագրված է Սահմանադրությամբ, ավելին, այն իր փաստացի կարգավիճակով առավելապես հանրային իրավունքի իրավաբանական անձ է, չնայած սահմանադրական տեքստում այն ուղղակիորեն տառացի արտացոլված չէ»,-մանրամասնեց Թամարա Շաքարյանը։

Նախատեսվում է, որ այս առաջարկը որպես հայեցակարգային դրույթ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը կներկայացնի հանձնաժողովին։

Տարբեր երկրներում  եկեղեցու կարգավիճակն ուսումնասիրած իրավաբաննները համատեղ հայտարարության մեջ մանրամասնել են, որ շուրջ երկու հազարամյակ գործող և ՀՀ բնակչության մոտ 96,5 տոկոս հետևորդ ունեցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ժողովրդի կամահայտնությամբ սահմանադրական ճանաչում ունեցող կառույցի գործունեությունն ունի հասարակական նշանակություն, անգնահատելի դեր ազգային ինքնության պահպանման գործում, իսկ իրավական կյանքում նրա գործառույթներն ունեն հանրային իրավական արժեք:

Ըստ նրանց, նման պայմաններում կառույցը չի կարող ունենալ սոսկ կրոնական կազմակերպության այնպիսի կարգավիճակ, որի փաստացի իրավասուբյեկտությունը կախվածության մեջ կդրվի որևէ անձի ցանկություններից կամ օրենսդրի նպատակահարմարությունից, ինչը չի կարող ունենալ նաև որևէ իրավական, փաստական և բարոյաարժեքային հիմնավորում: Ավելին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն արդեն իսկ ամրագրված է Սահմանադրությամբ, ավելին, այն իր փաստացի կարգավիճակով առավելապես հանրային իրավունքի իրավաբանական անձ է, չնայած սահմանադրական տեքստում դա տառացի արտացոլված չէ։

«Մենք առաջարկում ենք Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցուն դե յուրե տալ վերջինիս դե ֆակտո կարգավիճակը: 2017 թվականին, երբ մշակվել էր  «Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի նախագիծը, Հայ  առաքելական եկեղեցին ամրագրվել էր որպես դասական կրոնական կազմակերպություն։ Այսինքն` կարծես թե անտեսվել էր այն հանգամանքը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի արդեն իսկ ունի սահմանադրական կարգավիճակ, ուստի անվերապահորեն պետք է գործի հենց Սահմանադրության ուժով: Հակառակը, իրավաչափ չէ արդեն իսկ Սահմանադրությամբ նախատեսված որևէ կառույցի՝ օրենքով վերապահել կազմակերպաիրավական որևէ տեսակին պատկանելու պարտավորություն՝ դրանից բխող իրավական հետևանքներով հանդերձ։ Ավելին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձի սահմանադրական կարգավիճակի ճանաչումը չի հանգեցնում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության կամ անհատի խղճի և կրոնի ազատության սահմանափակմանը»,-խնդիրը բացատրեց նա։

Իրավաբանը հիշեցրեց, Հայաստանում հենց կրոնական կազմակերպություններն էին բարձրաձայնում, թե ինչո՞ւ դպրոցներում պետք է դասավանդվի Հայոց եկեղեցու պատմություն առարկան։

«Ինձ համար տարօրինակ է այն, որ փորձում ենք բացատրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, հայ ազգային ինքնության և հայապահպանության գործում»,-ասաց Թամարա Շաքարյանը՝ ավելացնելով, որ դեռ նախորդ սահմանադրական բարեփոխումների ժամանակ պետք էր Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակը ամրագրել սահմանադրորեն։

Իրավաբանները կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ոչ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ոչ էլ ՄԻԵԴ-ը երբեք չեն անդրադառնում այն  եկեղեցիներին, որոնք ունեն սահմանադրական ամրագրում՝ պետական կրոն, ազգային եկեղեցի, պետական եկեղեցի։

Ըստ ուսումնասիրության արդյունքների, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի անդամ հանդիսացող մի շարք պետություններում սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված են այս կամ այն եկեղեցու կամ կրոնի հատուկ դերը, իսկ դրանցից մի քանիսում առկա է նույնիսկ պետական կրոն (state religion) կամ պետական եկեղեցի (established church) հասկացությունները: Որպես պետական եկեղեցի ամրագրված լինելու ուժով` վերջիններս իրենց կարգավիճակով համարվում են հանրային իրավունքի իրավաբանական անձինք: Բոլոր այն երկրներում, որտեղ գործում են տվյալ երկրի պատմական, ազգային և մշակութային կյանքում կարևոր դերակատարություն իրականացրած եկեղեցիներ, մասնավորապես, Դանիա (ՄԻԵԿ անդամ է 1953-ից), Հունգարիա (1992-ից), Իսլանդիա (1953-ից), Լիխտենշտեյն (1982-ից), Մալթան (1967-ից), Մոնակո (2005-ից), Նորվեգիա (1953-ից), Վրաստան (1999-ից), Հունաստան (1974-ից), Միացյալ Թագավորություն (1953-ից), այդպիսիք, որպես կանոն գործում են անմիջապես երկրի հիմնական օրենքի ուժով: Ընդ որում, որոշակի օրենսդրական առանձնահատկություններ սահմանելը չի դիտարկվում, իբրև անհատի խղճի և կրոնի ազատության սահմանափակման հետ աղերսներ ունեցող կամ այդ իրավունքի խախտում:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձի սահմանադրական կարգավիճակի ճանաչումը չի հանգեցնում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության կամ անհատի խղճի և կրոնի ազատության սահմանափակմանը: Հատկանշական է, որ վերը թվարկված պետություններից 7-ի մասով Եվրոպական դատարանը երբևէ չի արձանագրել ՄԻԵԿ 9-րդ հոդվածի (Մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում:

Այդ պետություններն են` Դանիա, Հունգարիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մալթա, Մոնակո, Նորվեգիա: Այսինքն` նշված 7 պետություններում Եվրոպական դատարանի մակարդակով ոչ միայն երբևէ չի քննարկվել եկեղեցու սահմանադրական կարգավիճակը, այլ նաև երբևէ որևէ խախտում չի արձանագրվել կապված ՄԻԵԿ 9-րդ հոդվածի հետ: Այս պետությունները գերազանց օրինակ են թե ինչպես կարելի է ունենալ սահմանադրությամբ հաստատված հատուկ կարգավիճակ ունեցող ազգային եկեղեցի կամ կրոն, սակայն չունենալ որևէ խնդիր այլ կրոնների և դրանց հետևորդների հետ: Ի դեպ, այս պետությունները չունեն կրոնի ազատությունը խախտելու Եվրոպական դատարանի կողմից արձանագրված որևէ դեպք, չնայած այն հանգամանքին որ մի քանի տասնամյակ հանդիսանում են կոնվենցիայի անդամ պետություն, իսկ նրանցից մի քանիսը նույնիսկ կոնվենցիան առաջինը վավերացրած 10 պետությունների շարքում են եղել: Վրաստանը, Հունաստանը և Միացյալ Թագավորությունը եկեղեցու կամ կրոնի սահմանադրական կարգավիճակ ունեցող այն երեք պետություններն են, որոնց վերաբերյալ առկա է Եվրոպական դատարանի վճիռներ ՄԻԵԿ 9-րդ հոդվածի խախտման վերաբերյալ:

Այն, որ ՄԻԵԿ-ը ուղղակիորեն չի կարգավորում եկեղեցի–պետություն հարաբերությունները` չի կարող զուտ պատահականություն լինել, քանզի այն ընդունվել է շատ ավելի ուշ, քան Եվրոպայում որոշ սահմանադրություններ հստակ անդրադարձել են եկեղեցի-պետություն տարանջատմանը: Սա նշանակում է, որ ՄԻԵԿ նախագծի տեքստում այն չներառելը գիտակցված մոտեցում է եղել նախագիծը մշակողների կողմից և դրանով իսկ լռությամբ փաստացի ճանաչվել է ազգային եկեղեցի ունենալու գաղափարը: Ավելին, ՄԻԵԿ ընդունման պահին Եվրոպական մի շարք պետություններ ունեին ազգային եկեղեցիներ և արդեն իսկ որդեգրած գաղափարներից հակառակ գաղափար արտացոլող կոնվենցիան հաստատ չէին վավերացնի այնպիսի պետություններ ինչպիսիք են` Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան»,-նշել են «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Արթուր Ղամբարյանն ու Թամարա Շաքարյանը ավելի վաղ հրապարակված հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}