Մերկելն ասել է՝ Գերմանիան «ծանրակշիռ ապացույց» ունի ռուսական հակերային հարձակման վերաբերյալ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «կան ծանրակշիռ ապացույցներ» այն մասին, որ ինքը թիրախավորվել է ռուս հաքերների կողմից, այն անվանելով լրտեսության «վիրավորական» փորձեր: Այս մասին գրում է Euronews-ը։
Մերկելի այս մեկնաբանությունները հետևում են գերմանական «Der Spiegel» լրատվական գործակալության այն հրապարակումներին, թե Ռուսաստանի ռազմական հետախուզությունը նամակներ ձեռք բերել նրա խորհրդարանական գրասենյակից 2015-ին:
Գերմանիայի հետախուզական ծառայությունը բազմիցս մեղադրել է ռուս հաքերներին օրենսդիրներին կամ առաջատար քաղաքական գործիչներին լրտեսելու մեջ: Բունդեսթագը, որը Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատն է, նույնպես հայտնաբերել էր, որ իր համակարգերը կոտրվել են 2015-ի մայիսին:
«Ես կարող եմ անկեղծ ասել, որ դա ինձ ցավ է պատճառում. Մի կողմից ես ամեն օր աշխատում եմ Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների համար, իսկ մյուս կողմից, երբ տեսնում ես, որ այդպիսի ծանր ապացույցներ կան, որ ռուսական ուժերը ներգրավված են այս կերպ գործելու մեջ, սա լարվածության տարածք է», - նախօրեին Մերկելը հայտարարել է օրենսդիրներին: