Վարչապետը համոզված չէ, որ Հայաստանում չի կրկնվի իտալական սցենարը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ օրը արձանագրվել է վարակի 142 դեպք և վերջին շրջանում ամեն օր ունենում են 100-ը գերազանցող դեպքեր։ Նա կարևորեց պարզելը, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:
Բացի շոշափելի տեխնիկա-կազմակերչական խնդիրներից, վարչապետն արձանագրեց սոցիալ-հոգեբանական խնդիր։
«ՀՀ քաղաքացիների մոտ ակտիվորեն տարածվում է կարծիք, թե կորոնավիրուս հիվանդությունը իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է և այլն»,- հայտարարեց վարչապետը և նկատեց, որ ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե որն է այսպիսի ընկալման պատճառը:
Ըստ վարչապետի, սա ունի կոնկրետ պատճառ, դա այն է որ հիվանդների 70-75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, ինչը նշանակում, որ մարդը կարճ շրջանում ջերմություն է ունեցել և ինքն էլ չի իմացել, որ ջերմել է: Ախտորոշվելուց հետո հայտնաբերվել է հիվանդություն և որը, ըստ վարչապետի, նրա համար դառնում է հիվանդություն թղթերի վրա:
«Կան հիվանդներ, որոնք 14 օր մնալով հյուրանոցներում և վերջին թեստով բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել և նույնիսկ եթե ջերմություն էլ են ունեցել, մինչ օրս չեն հավատում, որ որևէ հիվանդությամբ հիվանդացել են»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքը պրոբլեմ է ունեցել, քանի դեռ նրա ընտանիքի անդամը չի վարակվել և այն ծանր շրջանը չի անցել, կամ ցավալի մահվան դեպքի չի հասել:
Վարչապետը հայտնեց, որ այս օրվա դրությամբ կա 49 մահվան դեպք:
Ըստ վարչապետի կառավարության ռազմավարությունն այն է, որ ոչ թե պետք է գնալ սահմանափակումների ճանապարհով, այլ արտակարգ դրության պայմաններում մարդկանց համոզելու, որտեղ անհրաժեշտ է նաև պարտադրելու, որ նրանք պահպանեն անվտանգության կանոնները:
Նախկինում գնացել են սահմանափակումների, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք էր ընդլայնել հիվանդանոցների կարողությունները և կառավարությունը առկա 300 հիվանդանոցային տեղը դարձրել է 1500:
Վարչապետը հայտնեց, որ մարտ ամսին դիտարկում էին, որ եթե Հայաստանում հահմաճարակը զարգանա իտալական սցենարով՝ Հայաստանը մեկ ամսում կունենար 10,000 մահ:
Նշելով, որ հիմա էլ համոզված չէ, թե այդ սցենարով դեպքերը չեն զարգանա՝ վարչապետը նկատեց, որ ինչքան էլ ռազմավարություն լինի չգնալ սահմանափակումների, այնուամենայնիվ, չի բացառում, որ կարող է լինել նման որոշում:
«Դա կլինի այն դեպքում, երբ մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք, եթե ունենանք ավելի քան 1500 հիվանդ, ապա մենք ստիպված կլինենք ուղղակի վերադառնալ սահմանափակումների ռեժիմ»,- հայտարարեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր