ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին.Արսեն Բաբայան
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ իրեն որևէ քաղաքական ճնշում չի կանգնեցնելու և ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին:
«Միանշանակ, Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ես երկար ժամանակ բավականին կոշտ քննադատություններ եմ իրականացրել և այդ բոլորը եղել են ապացույցների հիման վրա։ Ապօրինի ձերբակալումիցս օրեր առաջ ես հարցազրույցում արդեն ուղիղ քննադատեցի քաղաքական իշխանության ղեկավարի՝ Փաշինյանի ապիկար կառավարումը, երկակի ստանդարտներն արդարադատության իրականացման ոլորտում և ընդհանրապես այն ամենը ինչ հիմա տեսնում ենք: Իմ համոզմամբ հենց դա հանդիսացավ պատճառ, որ ինձ ձերբակալեցին՝ օդից վերցրած մի այնպիսի փաստաթղթի հիման վրա,որը գոյություն էլ չուներ:Դատական պրոցեսում էլ տեսաք,որ նույնսիկ մեղադրանքը ձևակերպված է այնպիսի անգրագիտաբար, որ ամբողջ դատական նիստը վերաբերում էր, թե ինչ մեղադրանք եք գրել։ Բայց միևնույն է, ինձ որևէ քաղաքական ճնշում չի կանգնեցնի։ Հայտարարում եմ, որ ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին»,- ասաց Բաբայանը։
Հավելենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրվում եմ այն բանի համար,որ ես բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ.Արա Բաբլոյան
- Դատավոր. Տուժող հանդիսանալու դեպքում ես կլինեի դատավարության կողմ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ