Գեմաֆին Գասպարյանը հրաժարական է ներկայացրել սոցապ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Գեմաֆին Գասպարյանը դիմում է գրել և թողնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղու իրավացիության:
Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:
Շնորհակալ եմ բոլորին, ով վստահեց:
Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»։
Նշենք, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել 2019թ. փետրվարի 19-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատ Գոգյան. ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ
- Էրիկ Գրիգորյանի ազատման լուրը հաստատվեց
- Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել
- Հակոբ Ճաղարյան. Ազատման դիմումիս հիմքերն են Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները