Հասարակություն 14:05 16/05/2020 Հայաստան

Հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ.Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ «Առավոտ» օրաթերի  հարցին, թե ինչպես է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝  լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», ՀԱԿ՝ բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել և դրանք այժմ էլ բարդ են:

Փաշինյան- Առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել ու հրապարակային, ուղղակի, պարզապես, երբ որ եկել են վճռական պահերը և դրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները, և այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ:

Եթե խոսվում է անցած ճանապարհի մասին, ապա ամենակարևոր ժանապարհը 2018 թվականի մարտի 31-ին սկսած ճանապարհն է և այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել:

Նախկինում «Հայ ազգային կոնգրես»-ի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ եղած տարաձայնությունների պատճառով: «Հայ ազգային կոնգրես»-ի պարագայում այդ առիթը եղել է, հիշում եք, հայտնի, եռյակ-քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունն էր:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ որ «Ելք» խմբակցությունում քննարկում էին, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում ու քայլարշավ սկսենք, և այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական, հայեցակարգային տարաձայնություններ: Ընդհանուր առմամբ կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով՝ Հայաստանում կյանքը փոխելու մեթոդի բանաձևի առումով  իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները:

Ես ուզում եմ Ձեզ մի բան ասել, թե քաղաքական գործընթացում ինչն է պատճառը․ Պատճառներից մեկը եղել և կարող է շարունակել մնալ այն, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ: Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են կոնկրետ պահեր, երբ որ ես ինձ հարցրել եմ, թե ովքեր են այս պահին իմ քաղաքական համախոհները: Ես այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը: Ընդ որում, այդ նախկին ընտանիքի մեծամասնությունն անչափահասներ էին, որոնք այնքան էլ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է փոսքը:

Ես չեմ վախեցել, որ մենակ կմնամ։ 

Ինչ վերաբերում է լրագրողական հանրությանը՝ ի վերջո այդտեղ կա մի կարևոր նրբություն, որը ես պետք է խոստովանեմ: Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից ունեցել է լուրջ գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ և իմ լրագրողական գործունեությունը, ինչ որ չափ, երբեմն գուցե ենթագիտակցորեն, հետո նաև գիտակցորեն, որպես քաղաքական գործունեության մաս է եղել և հնարավոր է շատ լրագրոներ ինձ որպես այդպիսին՝ որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել և դրանում ունեցել են իրենց հիմնավորումները:

Իսկ հիմա ԶԼՄ-ների, հանրության հետ ես շփվում եմ, որպես երկրի ղեկավար, սրանից բխող իր բարդություններով և նրբություններով: Ընդհանուր առմամբ, այս համատեքստում էլ, գուցե դա վատ է, այն դեպքերում, երբ հարցն ունի շատ սկզբունքային գաղափարական, գաղափարախոսական նշանակություն, այդ պարագայում էլ ես շարունակում եմ չվախենալ մենակ մնալ: Դա ճիշտ մոտեցում է: Հակառակը՝ կոնֆորմիզմն է, հարմարվողականությունը, որ անընդհատ հարմարվես հանգամանքների, ինչ որ շահերի և այդպես տեղավորվես կոնֆորտ իրավիճակում: Ես այսպես եմ մեկնաբանում՝ ամենայն հարգանքով վերաբերվելով իմ նախկին քաղաքական և ոչ քաղաքական գործընկերներին»:

«Հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ».Նիկոլ Փաշինյան

«Ինտերֆաքս»- Ռուսաստանի գործընկերների հետ հարաբերությունները հարթվա՞ծ են, թե կան խութեր առաջացնող հարցեր: Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները ոչ միանշանակ են ընկալում Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությունների շուրջ ծավալվող իրավական գործընթացները: Ե՞րբ կլինի հստակություն Ռուսաստանից մատակարարվող գազի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:

Նիկոլ Փաշինյան- ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այն կքննարկվի:

Քանի որ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում է , այս պահին որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել։ Բայց նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ, մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամի՝ նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»։

Անդրադառնալով ռուսական կապիտալով ընկերությունների հարցին՝ վարչապետը տեղեկացրեց, որ դրանք բաց ձևով քննարկել է ՌԴ իր գործընկերոջ հետ և ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք մնում է ի կատար ածել՝ հաշվի առնելով երկրների և նրանց հարաբերությունների շահերը:

«Ինչ վերաբերում է խութերին ու հարցերին, ապա ասեմ, որ մենք ունենք շատ հարուստ օրակարգ, մենք այդ օրակարգի հարցերն լուծելով գնում ենք առաջ և համոզված եմ, որ հետագայում էլ լուծելով կգնանք առաջ»,- հայտարարեց Փաշինյանը և համոզմունք հայտնեց, որ այն կլինի կոմպրոմիսի միջոցով:

«Panorama.am-ի հարցը- «Վերջերս եղան հրապարակումներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի վեճի մասին, որը հանրության մեծ մասը չդասեց անձնական հարաբերությունների մակարդակին: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում շատ բաներ գնահատվում են այդ տեսանկյունից: Արդյո՞ք չկա հակասություն և կոնֆլիկտ համաճարակի վերահսկողության և դեղերի փորձաքննության միջև: Ինչպիսի՞ն է դեղերի որակի, քանակի, արդյունավետության իրավիճակը կոնկրետ այդ վարակի հետ կապված:

Ն. Փաշինյան. Ես ներողություն եմ խնդրում, բայց այդ հարցից «Կիկոսի մահը» հիշեցի: Այսինքն՝ գիտեք ինչ, հարցի տակ դրված է այն կանխավարկածը, որ մամուլը գրել է, թե այդպիսի միջադեպ է տեղի ունեցել և դա արդեն 100 տոկոսանոց ճշմարտություն է ու այդ ճշմարտության վրա կառուցվում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը: Բա՞ որ հիմա պարզվում է, այսպես ասած, այդ շղթայի առաջին օղակը սուտ է ուղղակի: Հորինված, հնարված սուտ է, որը տեղի չի ունեցել: Բա հետո ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ հարցը հանվում է, քանի որ հարցի հիմքում դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Վերոհիշյալ հիմնավորմամբ վարչապետը չպատասխանեց նաև վերջին հարցադրմանը:

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դատական համակարգում բաեփոխումները պետք է ընթանան հանդարտ, որպեսզի դառնան խորքային և այդ գործընթացը համեմատեց խորովածի պատրաստման հետ:

«Երբ մեզ մոտ հյուր են գալիս, և խնդիր կա շտապ խորոված անելու, դրա համար թեժ կրակ է արվում, բայց եթե այդ խորովածն արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում, հյուրերը մնում են սոված: Այդ բարի մղման պատճառով հյուրերը սոված են հեռանում, քանի որ ուտելու չի այդ խորովածը»,- նշեց վարչապետը և նկատեց, որ նույն ձևով բարեփոխումներ են ընթանում և կան տասնյակ դեպքեր, որոնց երեսը վառած է, մեջը հում է:

Վարչապետը նշեց՝ չի ուզում, որ Հայաստանում արագ ստեղծվի պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան, այլ ուզում է անկախ դատարան ունենալ:

«Ես ցնցված եմ այն փաստից, որ մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է, որ այս բաժակի սև ու սպիտակ լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը կարող է մեծապես կախված լինի, թե այս բաժակի սև ու սպիտակ լինելը մեր ընկերոջը, կլանին, որքանով է ձեռնտու»,-հայտարարեց վարչապետը:

Այնուհետև նա նշեց. 

«Մարդիկ ուզում են գերանդին վերցնեն, աջ ու ձախ հնձեն՝ թացը չորի հետ խառնելով, ես դա ճիշտ չեմ համարում և կարծում եմ, որ պետք է գնանք լավ խորոված անելուն, որ մինչև խորքը եփվի, բովանդակային կերպով եփվի, և դա է երկարատև արդյունք բերելու»։

Փաշինյանը նաև նշեց, որ կան բազմաթիվ կադրեր, որոնք ազնիվ են, բյուրեղյա, բայց ունեն զրո պրոֆեսիոնալիզմ, և կան պրոֆեսիոնալներ, որոնք ազնիվ չեն:

Armlur.am-  Մարտի 1-ի դեպքերի առթիով գործ է հարուցվել, բայց 10 զոհերի մեղավորները դեռ չեն բացահայտվել: Քննության նպատակը նախկին պաշտոնյաներին մեղադրե՞լն է, թե՞ գործը բացահայտելը:

Ն. Փաշինյան. «Գործը քննող քննչական խմբի ղեկավարը, եթե կրակված պարկուճները տարածքում փոխել է, դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճները նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել։ Հիմա քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ։ Ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել պարկուճները, գուցե ինքը գիտի՞ սպանության հեղինակների անուն, ազգանունները»։

Վարչապետը համոզված է, որ քննությունը պետք է շարունակվի, և պետք է ջանքեր գործադրվի այդ անձին ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

«Մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները։ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ»,- նշեց Փաշինյանը և տեղեկացրեց, որ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննությանը գնացող մարդկանց վրա ճնշումներ է գործադրել։

«10 տարի թաքցրած իրականությունը շատ հեշտ չի երկու տարում բացահայտել։ Եթե հիմա պարզվի, որ այդ իսկական պարկուճները տարել են մի տեղ ձուլարանում ձուլել են, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում»,- եզրափակեց Փաշինյանը։

Հարց- Կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից օգտված՝ պայմանագրային զինծառայողներից, ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցներից, ստացած գումարները հետ պահանջեցին և նրանց մեղադրեցին այն դեպքում, երբ դա կառավարության աշխատակիցների սխալի հետևանքն է եղել:

Ն. Փաշինյան- Օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է և հարկային բազաներում չի ֆիքսվում, մտել են և օգնություն ստացել, ընդ որում այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել և վերջին 2 տարում այդպիսի տասնյակ 26 հազար դրամներ ենք այդ մարդկանց տվել, բայց հարցը փողը չէ, հարցը էությունն է։

Հարցն այն է, թե մենք ի՞նչ հանրություն ենք ուզում լինել՝ կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրություն լինե՞նք, թե ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք։ Ողբերգություն չէ՞, երբ այս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան, գնդապետը, իմանալով, որ իր անունն այնտեղ ֆիքսված չէ, մտնում է, որ 26 հազար դրամ տանի, մինչդեռ պետությունը հեղափոխությունից հետո իրեն 20 հատ այդպիսի 26 հազար դրամ է տվել։ Ասում ենք՝ պետք է հետ տաք այդ փողը, մի հատ էլ ձեր հետագա աշխատանքի հարցը պետք է քննարկենք, պետք է նայենք, թե դուք այդ կոչումը կրելու իրավունք ունե՞ք, թե՞ չէ։

Սա չի նշանակում՝ մենք չենք հասկանում, որ սոցիալական պրոբլեմ կա երկրում, սոցիալական պրոբլեմ կա: Ասենք, ժողովուրդ ջան հարձակվեք բանկերը թալանեք, խանութները թալանեք, ով հագին շոր ունի, հանեք դուք հագեք, այս ի՞նչ մտածելակերպ է ընդհանրապես։ Անկեղծ ասեմ, եթե այս ամենն է մեր հավաքական ընկալումը, ես այս երկրում այս պաշտոնում անելու բան չունեմ։ Իմ այս կարգավիճակում լինելու միակ իմաստն այն է, որ մենք ընդհակառակը այլ կերպ մտածենք։

Slaq.am- Դուք հայտարարել եք, որ կոռուպցիոն գործընթացներից բյուջե եք վերականգնել 105 մլն դոլար, եթե համադրենք 2018 և 2019 թվականին գլխավոր դատախազության տարեկան hաշվետվությունները, ապա բոլոր հանցագործություններով վե8ականգնված գումաը մոտ 40 միլիարդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով՝ 5 մլրդ: Ի հավելումն այս թվերի,ԱԱԾ-ն հայտարարում է, որ միայն այդ կառույցը կոռուպցիոն հանցագործությունների մասով վերականգնել է, մոտ 26 մլրդ դրամ: Ինչպե՞ս է առաջանում նման անհամապատասխանություն: Ի վերջո, կասեք, թե որքան գումար է վերականգնվել:

Ն. Փաշինյան- Այդ անհամապատասխանությունը ունի շատ կոնկրետ բացատրություն: Այսօրվա պաշտոնական թվերով, նաև այսօր էլ ես հայտարարեցի, որ խոսքը 45 միլիարդի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է: Բայց իրականում վերականգնվել է 105 մլն դոլար և ես կարող եմ ասել, որ երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն, թե 30 մլն դոլար գումար կար, հետո այլ ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով, այդ 28 մլն դոլարը նվիրաբերվեց Արցախի հանրապետությանը և այն օգտագործվեց ռազմական պաշտպանական անվտանգության կարիքների համար: Այդ հատվածը չի վերադարձվել այլ ընթացակարգերով, այլ Արցախի հանրապետությանն է վերադարձվել: Այդ թվերի անհամապատասխանությունը դա է: Ամեն անգամ մենք այդ հաշվառումն անելիս այդ պրոբլեմն ունենում ենք: Խնդրում եմ արձանագրել, որ այդպիսի բան կա։ 

Դիմելով սենյակում կադրից դուրս նստածներին՝ վարչապետը փորձեց պարզել, թե այդ մասին նախկինում արվել է հրապարակում, թե չէ: Ճշտելով, որ չի արվել՝ Փաշինյանն ասաց. «Պարզվում է՝ սենսացիոն հայտարարություն արեցի»:

Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսետկեքո՞ւմ

«ՆյուԱրմենիա»-ԱԺ-ն վավերացրեց խնդրահարույց Լանզարոտիի կոնվենցիան, ի՞նչ գործառույթներ են իրականացվելու դպրոցներում համապատասխան մասնագետներ ընդգրկելու և ծրագիր մշակելու հարցում, ո՞ր քայլերից եք սկսելու։

Ն. Փաշինյան- «Ուզում ենք համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն իրազեկված լինեն և հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որ եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն՝ նախ երեխաները ճանաչեն այդ դեպքերը և իրենց ծնողներին ասեն դրա մասին։
Մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ է կապված: Այդ պոտենցիալ մանկապիղծները 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ։

Այստեղ այնքան երեխայի կրթության մասին չէ, որքան ծնողի կրթության մասին։ Ով ծնող է իր մեջ մտավախություն չի՞ առաջանում, եթե չէ, ուրեմն այդքան էլ մտահոգ ծնող չէ, ընդ որում համաշխարհային պրակտիկա է՝ երեխաները սեռական ոտնձգության ենթարկվում են մեծամասամբ այդ ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից, և երեխաները շատ դեպքերում չգիտեն էլ, այն ինչ կատարվում է իրենց հետ նորմա՞լ է, թե՞ ոչ, իրենք դրա մասին պե՞տք է ասեն, թե՞ ոչ։ Հայաստանում ամեն ինչ պետք է անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն»։

Վարչապետը հռետորական հարց ուղղեց. «Սեռական դաստիարակություն պե՞տք է լինի, թե՞ ոչ: Նրանք, ովքեր ասում են, որ չպետք է լինի, հարց եմ տալիս, իսկ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին, որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ, բիսետկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ, իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում, շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել և վատ է։ Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքա՞ն մարդ է, որ իմպոտենցիայով է տառապում Հայաստանում, գիտե՞նք, թե՞ չգիտենք, սա հա՞րց է, թե՞ հարց չէ, պրոբլե՞մ է, թե՞ պրոբլեմ չէ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}