Տնտեսություն 20:07 18/05/2020 Հայաստան

Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր առաջին «Traction» ծրագրի համար

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ն աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան: Այս մասին տեղեկացնում է Վիվա-ՄՏՍ-ը:

«Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին «Traction» ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ 10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի

(Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց

ռազմավարությունները և ստանալ աջակցություն` միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագիր և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։ Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին․

● Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
● Գործարկել  են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն  մինչև մայիսի 31-ը,
● Ներգրավել են նվազագույնը  20,000 եվրո` դրամաշնորհների, «հրեշտակ» ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
● Նախկինում մասնակցել են որևէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Աշոտ Արզումանյանը նշում է. «Traction ծրագիրը բխում է էկոհոմակարգում այլ մակարդակի ծրագիր ունենալու անհրաժեշտությունից։ Ծրագիրը մշակված է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ներդրումներ ներգրավելու և աճի կամ վաճառքների ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք օգնել այդ ընկերություններին աճել և ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս»։

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Յոհաննա Միխայելա Վեբերը Ստարտափ ակադեմիայի այս նոր ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտնվող այն ստարտափների համար, որոնք պատրաստ են հաջորդ մեծ քայլը կատարել և դուրս գալ համաշխարհային ասպարեզ։ «ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը աջակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգին 2016 թվականից ի վեր՝ տրամադրելով շուրջ 1․28 մլն եվրո ներդրում դրամաշնորհների և տեխնիկական աջակցության ձևով, ներառյալ` Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին 4 փուլերը, որոնք իրականացվել են մեր վստահելի գործընկեր «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից: Հետևաբար, մենք ուրախությամբ շարունակում ենք այս աջակցությունը՝ նպատակ ունենալով բացել հայկական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման նոր հեռանկարներ», - նշեց նա:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում նկատել ենք ստարտափների կտրուկ աճ: Եղել են ինչպես հաջողակ նախաձեռնություններ, այնպես էլ ձախողումներ: Նախաձեռնողականությունն ու ստեղծագործական գործունեությունը խիստ կարևոր են, և, այսուհանդեձ, ոչ բավարար հաջող մեկնարկի համար: Վիվա-ՄՏՍ-ը միանում է այս կարևոր նախագծին, որի նպատակն է աջակցել ստարտափներին անցնլու զարգացման հաջորդ փուլ, որպեսզի դրանք վերածվեն կայուն բիզնես կառույցների և ներգրավեն միջազգային ներդրումներ», - ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից․ մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ, - նշում է  «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Համբարձում Քաղկեցյանը, - Այս կառուցվածքը  հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ և առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետևեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։

Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:20
45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են
shamshyan.com-ի հաղորդմամբ, նա պնդում է՝ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի հրահանգով է դա արվել։
Աղբյուր` Panorama.am
23:59
Մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը. Գարեգին Երկրորդ
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ավստրալիայի...
Աղբյուր` Panorama.am
23:50
Արցախից բռնի տեղահանված 78 հազար 354 մարդ արդեն Հայաստանում է
Սեպտեմբերի 28-ին ժամը 22:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 78 354 անձ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
23:44
Արցախի թեման դեռ կարող է շատ ջուր տանել ու սա դեռ սկիզբն է․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարճ. - ռուսներին պետք էր պատերազմը, որպեսզի զորք մտցնեն Արցախ, -...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գնում է ավագանու նոր ընտրությունների
«Մեր խմբակցությունը հայտարարում է, որ գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների, իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք...
Աղբյուր` Panorama.am
22:10
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքում երեխա է ծնվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել։   Մարտակերտի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Արցախցի Աննա Գասպարյանն արդեն Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է
Ինչպես 1988-1994թթ-ի Արցախյան շարժման և 2020թ-ի պատերազմի օրերին, այնպես էլ այսօր Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) կանգնած է Արցախի մեր քույրերի և...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բեյրութում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց անողների դեմ
Բեյրութում Լիբանանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է օգտագործել Ադրբեջանի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Արցախի...
Աղբյուր` Panorama.am
21:13
Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու․ Նաիրա Մելիքյանը՝ «Մայր Հայաստան»-ից դուրս գալու պատճառների մասին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» շարժմանն իր անդամակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:08
Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև
Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձև...
Աղբյուր` Panorama.am
20:59
ԱՄՆ-ն հայտնում է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին
ԱՄՆ-ն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (Disaster Assistance Response Team) է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել ապօրինի ձերբակալվածների վերաբերյալ, որում ասվում է․ «Արցախահայության կյանքի իրավունքը...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան։Այս մասին տեղեկացրել են Կառավարությունից։ Հակարիի կամուրջը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Սիրելի՜ս, ներիր, որ ուժեղ չգտնվեցի քո գրկում մեռնելու համար...․ Ծովինար Բարխուդարյան
 Արցախի Հանրային հեռուստատեսության խմբագիր֊հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը գրում է․ «Մեր տանը ճամպրուկ չկար,որովհետև մենք երբեք...
Աղբյուր` Panorama.am
20:17
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ․ ԱՀ ՆԳՆ
 ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Սեպտեմբերի 25-ին վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ուժի կիրառմամբ լուծարվում է պետականություն․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ուժի կիրառմամբ լուծարվում է պետականություն։ Պատկերացնո՞ւմ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի օգնական, դիվանագետ, մտավորական,...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու․ Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանի կուսակից Մանե Թանդիլյանը գրում է․ «Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ձերբակալում ես միլիարդատիրոջը, դատում, իսկ հետո մի քանի միլիարդ գրավի դիմաց բաց թողնում․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Վարդանյանի ձերբակալության մասին մի հիշարժան վարկած կա. ըստ որի գործ ունենք պարզ ռեկետի հետ:...
Աղբյուր` Panorama.am
19:26
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը օգոստոսի 1-ից կընդունի քաղաքացիներին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ, Խնդրում ենք նկատի ունենալ, որ օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը․ Դատախազություն
2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ․ Անդրանիկ Թևանյան
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ....
Աղբյուր` Panorama.am
18:43
Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ցանկանում եք սաղմնային վիճակում սպանել գաղափարը, ստեղծեք կոմիտե․․․
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր էջում անդրադառնալով կոմիտեի ստեղծման գաղափարին, մեջբերել է հետևյալ տողերը․ «Եթե ցանկանում եք ...
Աղբյուր` Panorama.am
18:28
«Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
Արգելված իրերի և թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
18:19
Դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ԱՆՍԱՀՄԱՆ ՑԻՆԻԶՄ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏԻ ԴԻՄԱԿԻ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկաև.Ղազախստանը հետևելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին
Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին, և Բեռլինն այս հարցում որևէ մտահոգություն չպետք է ունենա։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:05
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}