Հասարակություն 20:36 18/05/2020 Աշխարհում

COVID-19-ի պայմաններում Արցախի ուժն ու Ադրբեջանի թուլությունը.Վալերի Բուայեի բացահայտումը

Ֆրանսիական «Atlantico» լրատվական կայքում մայիսի 14-ին հրապարակվել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Վալերի Բուայեի՝ «Կովկասում COVID-19-ը բացահայտում է ժողովրդավարությունների ուժն ու բռնապետությունների թուլությունը» վերնագրով հոդվածը, որտեղ Վալերի Բուայեն վերլուծում է Ադրբեջանում և Արցախի Հանրապետությունում COVID-19-ի հետևանքներն ու ազդեցությունը:

«Արցախպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը։

«26 տարի առաջ՝ 1994թ. մայիսի 12-ին, ավարտվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, որը ԽՍՀՄ-ի փլուզումը նշանավորող ամենաուժգին ցնցումներից էր: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից 1988-ին կազմակերպված հակահայկական ջարդերը բավականին արագ կերպով վերաճեցին բաց պատերազմի՝ ընդդեմ գրեթե բացառապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի: Խորհրդային կայսրության փլուզմանը նպաստած այս պատերազմն ավարտվեց 1994թ. մայիսի զինադադարով՝ ստորագրված երեք անկախ պետությունների՝ միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի ու Ադրբեջանի, և դեռևս ճանաչման սպասող՝ Արցախի Հանրապետություն դարձած նախկին Լեռնային Ղարաբաղի կողմից:

26 տարի անց կարելի է հաստատել, որ Ադրբեջանի՝ Արցախի հետ ցանկացած ուղղակի բանակցությունից հրաժարվելը և, առհասարակ, տարածաշրջանում արդար և վերջնական խաղաղության օգտին որևէ գործողության բացակայությունը ներկայիս հրադադարի ռեժիմը դարձնում է փխրուն և մեծացնում հակամարտության վերսկսման վտանգը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Արցախն ընթանում են շատ տարբեր ուղիներով:

Կարելի էր կարծել, որ Կասպից ծովի ափին գտնվող, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանն օգտագործելու էր հարաբերական խաղաղության այս բոլոր տարիները իր տնտեսական հզորությունը հաստատելու և տարածաշրջանային առաջատար դառնալու նպատակով: Այնուամենայնիվ, դա ամենևին այդպես չէ. քառորդ դար շարունակ Ալիևյան կլանի կողմից բացառապես հօգուտ սեփական շահերին ծառայող երկրի հարստությունը մսխվել է շքեղ և անարդյունավետ ունեցվածքի վրա, հաճախ «հարկային դրախտների» միջոցով, ինչը ժամանակին ու դեռ վերջերս բացահայտել են «Պանամական փաստաթղթերը»: Արդյունքում, Ադրբեջանն ունի անկայուն տնտեսություն, որն ամբողջովին կախված է նավթի գներից:
Այսօր, վերջինիս անկմանը զուգընթաց, երբ անվճարունակությունից խուսափելու նպատակով երկրի խոշորագույն չորս բանկերը դրված են կենտրոնական բանկի վերահսկողության տակ, և երկիրը երկնիշ և եռանիշ գնաճի մեջ չընկղմելու նպատակով կիրառվում են ֆինանսական զեղծարարություններ՝ ուղղված մանաթի արժեքի ամեն գնով պահպանմանը, և վերջապես, երկրի սուվերեն հիմնադրամի դրամական պաշարների մեծ մասը մսխվում է ավելի քան անորոշ հետևանքներով այս պայքարում, պետք է զգուշանալ, որ երկրի առաջնորդը կդիմի դիվերսիայի արցախյան ուղղությամբ, ինչպես ամեն անգամ, երբ հայտնվում է վատ վիճակում: Բաքվի ռեժիմի համար ռազմական արկածախնդրությունը, որն ազատություն է տալիս ռեժիմի ղեկավարի ռազմատենչ հակումներին, իրականում տասնամյակների բարձիթողության հետևանքով անելանելի սոցիալ-տնտեսական իրավիճակից փախչելու համար հարմար միջոց է:

Արցախի Հանրապետության հետ հակադրությունը ցայտուն է, և այս առումով ներկայումս ողջ աշխարհը ծնկի բերած համավարակն ունեցավ բացահայտող ազդեցություն: Միջազգային ճանաչման բացակայության պատճառով, բացակայություն, որից նա տուժում է, Լեռնային Ղարաբաղը 1994 թվականից ի վեր ստիպված է եղել վերածվել գրեթե ինքնաբավ պետության:

Բայց սա արվել է` ստեղծելով ժողովրդավարական կառույցներ և հատկապես իրավական պետությանը հատուկ ինստիտուտներով և գործելակերպով. բազմակուսակցական համակարգ, մամուլի ազատություն, նախագահական և խորհրդարանական ընտրություններ և բժշկական-սոցիալական կառույցներ, որոնք ունակ են անվճար կերպով բավարարել էապես համեստ և հաճախ աղքատ բնակչության տարրական կարիքները:

Եթե համավարակը շատ սահմանափակ ազդեցություն ունեցավ այս պետության վրա, դա պայմանավորված է նրանով, որ իր ոչ ինքնակամ մեկուսացումն այս անգամ դեր խաղաց հօգուտ իրեն, բայց նաև այն պատճառով, որ տիրապետում է ազատ հասարակություններին հատուկ համակարգային ռեսուրսների։ Ժողովրդավարական վերահսկողության տակ գտնվող առողջապահության կառավարման շնորհիվ, մինչ այժմ Արցախում գրանցվել է վարակված ընդամենը տասնչորս անձ, որոնցից վեցն այսօրվա դրությամբ բուժվել, իսկ ութը` դեռ բուժվում են:

Դեռ ավելին, Արցախը ջանքեր չխնայեց անցկացնելու նոր ընդհանուր ընտրություններ՝ համատեղելով խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը համաճարակի ժամանակ տեղին անհանգստությունների առիթ տվեց, ապա առողջապահական միջոցառումները, որոնք ուղեկցում էին ժողովրդավարական այս կարևոր դրվագը, պսակվեցին հաջողությամբ: Երկիրն այժմ ունի նոր նախագահ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, և նոր Ազգային ժողով՝ ի վիճակի իրականացնելու բարեփոխումներ, որոնք պետք է թույլ տան հուժկու տնտեսական վերելք ունենալ մի երկրի համար, որի տարեկան տնտեսական աճը վերջին տարիներին գերազանցում է 5%-ը, իսկ 2019-ին հասել է նույնիսկ 9%-ի:

Ի համեմատության՝ դժվար կլինի գնահատել COVID-19-ի ունեցած սոցիալական և տնտեսական իրական ազդեցությունը Ադրբեջանի վրա, որի՝ համաճարակին առաջին արձագանքը եղավ դեռևս ազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ձերբակալությունների նոր արշավի մեկնարկը: Հետևաբար, ժողովրդավարական բանավեճը և թվերի թափանցիկությունը կարող են սահմանափակ լինել մի երկրում, որը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից դասվել է 168-րդը 180 երկրների շարքում:

Գոհ լինել, որ ժողովրդավարական արժեքների առկայությունը կլինի արդյունավետ, իսկ դրանց բացակայությունը՝ կպատժվի, կնշանակի ժամանակից շուտ ուրախանալ: Չնայած իրենց հուսադրող արդյունքներին՝ արցախցիները շարունակում են տուժել անարդար և բոլոր միջազգային կոնվենցիաներին հակասող մեկուսացումից: Իսկ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը մեծանում է նրա սոցիալական և տնտեսական ձախողումների չափով:

Այդ իսկ պատճառով, Արցախը դրականորեն է արձագանքել Անտոնիո Գուտերեշի կողմից անհապաղ համաշխարհային հրադադարի մասին մարտի 23-ին հնչեցրած կոչին: Այո, Լեռնային Ղարաբաղը կիսում է «ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեսակետը, ըստ որի, յուրաքանչյուր մարդու կյանք պետք է լինի միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնում՝ կորոնավիրուսի նոր համավարակի դեմ պայքարում», այլ ոչ թե ձեռնամուխ լինի վաղեմի ժամանակների ահասարսուռ հակամարտություններին:

Այս համաճարակը մեզ արդեն իսկ ստիպում է վերագնահատել մեր արժեքների միասնությունը, և դա վերաբերում է նաև միջազգային հարաբերություններին: Ավարտվել են այն ժամանակները, երբ քաղաքականությունը կարող էր անտեսել այն սկզբունքները, որոնք ենթադրաբար պետք է իր հիմքը հանդիսանային:

Միջազգային հանրությունը պետք է լինի ավելի սկզբունքային և պարզ քան երբևէ՝ ճանաչելով Արցախի ժողովրդավարական ջանքերը, ընդունելով այս պետությունն իր շարքեր, և, վերջապես, բավարարելով նրա պահանջը` մասնակցելու առաջին հերթին իրեն վերաբերող խաղաղ բանակցություններին:

Այն նաև պետք է միանշանակ կերպով պատժի ատելության խոսքը, Արցախի սահմանին Ալիևյան վարչակազմի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկման և ռազմական ագրեսիայի փորձերը և ստիպի նրան իսկապես ներգրավվել բանակցություններում, որոնք պահանջում են փոխզիջումներ և, հետևաբար, նաև իր կողմից զիջումներ:

Վերջապես, ավելի խորքային առումով, արցախյան ժողովրդավարության ուշագրավ ուժը՝ համեմատած ադրբեջանական բռնապետության դժվարությունների հետ (երկու պետություններ, որոնք ստեղծվել են նույն նախնական մոդելից) ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ չի կարելի զոհասեղանի վրա ամբողջական ժողովուրդների ապագան մատուցել անկարող բռնապետներին, բռնապետներ, որոնք միայն պատերազմն են տեսնում որպես տնտեսական և սոցիալական խնդիրների լուծում, որոնց գլխավոր պատճառն են հանդիսանում հենց իրենք, և  որոնք սրվում են առողջապահական ճգնաժամերով և համաշխարհային աղետներով, որոնցից մարդկությունը երբեք ապահովագրված չէ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}