ԱԺ-ն ընդունեց նիստը հատուկ ընթացակարգով անցկացնելու մասին նախագիծը
ԱԺ-ն այսօր կառավարության առաջարկով հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հրատապ կարգով՝ երկրորդ ընթերցումը անցկացնել նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
ԱԺ-ն քվերակությամբ ընդունեց արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով անցկացնելու մասին նախագիծը:
Օրակարգային միակ հարցը զեկուցեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: