Քաղաքական 18:56 21/05/2020 Արցախ

Արցախը Հայաստան է և վերջ.Արայիկ Հարությունյան

ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն, իր երդմնակալության արարողության ընթացքում դիմելով ներկաներին և ժողովրդին, ասաց.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Մեծարգո՛ նախագահ Սահակյան,
Մեծարգո՛ նախագահ Ղուկասյան,
Սրբազա՛ն հայր,
Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահներ,
Հարգելի՛ ներկաներ,

Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ՝ հաղթական մայիս ամսին: Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես և բոլոր մարտիկները մեծ երազանք ունեինք տեսնել Արցախը միացած Մայր Հայաստանին, ինչպես նաև ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից: Այսինքն, երազանք ունեինք տեսնել միացյալ և ազատ հայրենիք: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր... Հիշում եմ, թե ինչպես Շուշիի ազատագրման գործողության ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին բոլորիցս առաջ գնաց դեպի հակառակորդի դիրքը՝ ասելով, որ ինքը արդեն հասցրել է չորս զավակ ունենալ, իսկ մենք՝ երիտասարդներս դեռ ամուսնացած էլ չենք, և դրանից հետո վիրավորում ստացավ ու հրաշքով փրկվեց: Այդ ժամանակ ես հերթական անգամ հասկացա, թե որքան պարտական ենք Գրիգորիին ու նրա նման հազարավոր հայորդիներին, նրանց ծնված ու չծնված զավակներին, նրանց հերոսածին մայրերին ու հայրերին...

Ինքներս մեզ վստահելու և մեր սեփական ներուժին ապավինելու շնորհիվ, նվիրյալների կյանքի ու ջանքի գնով, համայն հայության միակուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի շարունակ պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ ու անհավանական... Այժմ ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական ու քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի կերտման ուղղությամբ... Այժմ ժամանակն է երազելու և գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ... Այժմ ժամանակն է երազելու և գործելու մեծ հայրենադարձության իրականացման ուղղությամբ... Այժմ ժամանակն է երազելու և գործելու Հայոց միացյալ հայրենիքի համամարդկային ու միջազգային դերակատարության ու պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ... Այժմ ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու և ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել...
Երդվու՜մ եմ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախը Հայաստան է և վերջ... Պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով: Մեծ Հայքի արցախյան հատվածում Մաշտոցի հիմնած առաջին դպրոցի և Սուրբ Գրիգորիսի տարածած հավատի լույսով կրթվել և դաստիարակվել են հայոց սերունդները: Պատահական չէ, որ Արցախը դարեր շարունակ եղել է հայ դպրության և հոգևոր նշանավոր կենտրոններից, իսկ վտանգի պահին՝ անառիկ ամրոցներից մեկը՝ իր բնական ու մարդակերտ ամրություններով, իր մարտիկների քաջությամբ ու իշխանական տների հայրենապաշտությամբ: Իսկ ազգային պետության ճգնաժամերի ժամանակ արցախահայությունը դարեր շարունակ կարողացել է պահել ազգային իշխանապետությունը և ինքնությունը՝ Վաչագան Բարեպաշտից ու Առանշահիկներից մինչև Խամսայի մելիքություններ: Ուստի, արցախահայության հոգեկերտվածքում միշտ իր ուրույն տեղն է ունեցել ազգային ու պետական մտածողությունը:

Քսաներորդ դարասկզբին Հայոց ցեղասպանության արհավիրքից հայ ազգը վերստին ուժ գտավ վեր հառնելու, դարավոր զրկանքներից հետո մեջքն ուղղելու և կրկին հաղթական մայիս ամսին հիմնելու ազգային պետականություն: Նույնիսկ այդ ժամանակ նորից հարթ չէր հայության ճամփան, ներառյալ՝ Արցախում, որտեղ հատկապես Շուշիի հայությունը առերեսվեց ցեղասպանական գործողությունների: Արցախը խեղվեց ու մասնատվեց նաև հետագա յոթանասուն տարիների ընթացքում՝ խորհրդային Ադրբեջանի բռնաճնշումների ներքո: Քսաներորդ դարավերջին մնում էր վերջին քայլը՝ հինավուրց հայկական Նախիջևանի օրինակով Արցախի ամբողջական ու վերջնական հայաթափումը...

Նոր ցեղասպանությունը կանխելու համար ոտքի կանգնեց արցախահայությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության անվերապահ ու անմնացորդ աջակցությունը: Արցախյան շարժումը համազգային զարթոնք էր, Արցախյան շարժումը հայտ էր թոթափելու զոհի կերպարը և սեփական ձեռքերով կերտելու սեփական ճակատագիրը, Արցախյան շարժումը վճռական հաստատումն էր առ այն, որ հայն այլևս վստահ է իր ոտքերի վրա և ապավինում է սեփական բազկին ու ոգուն, Արցախյան շարժումը պայքար էր ազգային արժանապատվության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վեհ գործի համար:
Դա հազարավորների կյանքի գնով պայքար էր՝ հանուն միլիոնավորների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի: Դա հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձավ Շուշիի ազատագրման գործողությունը: Եվ այդ ազատության ամենօրյա բերկրանքը մենք զգում ենք մայր հայրենիքի հետ անխախտ ու միասնական կապով, սահմաններն անառիկ պահող հայ զինվորներով, Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ վերականգնված ամուր հարաբերություններով: Դա ազատության և խաղաղության ուղերձն է, որ այսօր բոլորս համատեղ հայությանն ու աշխարհին ենք հղում մեր պատմական բերդաքաղաքից:
Պատվով ու հաղթանակով դուրս գալով մեզ պարտադրված հայրենական պատերազմից՝ պետականության կերտման ճանապարհին բարդ ու դժվարին մարտահրավերներ ենք հաղթահարել: Այդ քսանվեցամյա ընթացքը պատերազմ էր պատերազմից հետո, այն պատերազմ էր պատերազմի բացառման նպատակով: Հիմնահատակ քայքայված տնտեսության վերականգնումը, մթության, սովի ու ավերված ենթակառուցվածքների պայմաններում, նոր պատերազմ է իրենից ներկայացնում, որը դեռ չի ավարտվել ամբողջովին: Սակայն, մյուս կողմից, նշանակալի են հաջողությունները, որոնց արձանագրման գործում ավելի քան մեկ տասնամյակ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ ես էլ իմ համեստ ներդրումը բերելու հնարավորություն եմ ունեցել: Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների ու հետևողական աշխատանքի և ինձ այդ գործում տրված հնարավորության համար: Այդ ժամանակահատվածը ես, հիրավի, համարում եմ Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը: Անշուշտ, շնորհակալ եմ նաև Արցախի պետականաշինության ու հաղթանակների կերտման գործում ամենափոքր ներդրումն իսկ ունեցած բոլոր պետական ու ազգային գործիչներին, բոլոր հայրենանվեր անձանց ու կազմակերպություններին՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում:

Արցախը միշտ զգացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու իշխանությունների զորեղ սատարումը, ինչի համար ևս շնորհակալ ենք բոլորին: Այդ համատեքստում, կուզեի երախտագիտություն հայտնել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում: Պարո՛ն Վարչապետ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր Հայրենիքին, և Ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման ու մարտահրավերների դիմակայման դժվարությունները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք
Մարտի 31-ին ու ապրիլի 14-ին կայացած՝ Արցախի Հանրապետության ժողովրդավարական ընտրություններում քաղաքացիներն իրենց ազատ կամքն են արտահայտել՝ նախագահական վստահության քվեն տալով ինձ, որը պարտավորեցնող քվե է ժողովրդի, մեր մեծ նախնիների և գալիք սերունդների առջև: Այդ քվեն ոչ միայն վստահության դրսևորում է, այլև՝ յուրահատուկ հանձնարարական ինձ և խորհրդարանական մանդատ ստացած բոլոր ուժերին՝ իրականացնելու ժողովրդի հույսերը և ապահովելու անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ հայրենիքի ազատ ընթացքը դեպի ավելի ու ավելի լուսավոր ապագա, դեպի մեր երազած հայրենիքից էլ անդին: Բոլորին հայտնի են մեր գալիք գործունեության ծրագրային դրույթները, այդ պատճառով ավելորդ եմ համարում մանրամասնորեն անդրադառնալ դրանց, սակայն խիստ կարևոր է ընդգծել այն հիմնական սկզբունքները, որոնք, իմ պատկերացմամբ, պետք է ընկած լինեն մեր գործունեության հիմքերում:
Առաջին սկզբունք. Մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը՝ բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն: Ինչպես Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածն է ամրագրում, այո՛, մարդը բարձրագույն արժեք է, և պետության գոյությունն էլ իմաստավորվում է մարդուն ծառայելով: Չկա պետության որևէ սահմանադրական գործառույթ, որը նպատակաուղղված չլինի իր քաղաքացիների այս կամ այն իրավունքի կամ ազատության երաշխավորմանը: Ուստի, որպես Հանրապետության նախագահ՝ իմ պաշտոնավարումն էլ միտված է լինելու մարդուն և ժողովրդին անմնացորդ ծառայելուն՝ հիմնված մարդու անօտարելի արժանապատվության և իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքի վրա:

Երկրորդ սկզբունք. Հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթակա չեն որևէ վերապահման ու սակարկման: Քանի որ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները մեկ միացյալ ազգային հայրենիքի անտրոհելի մասերն են, հետևաբար՝ Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է ընկալել որպես յաթաղան՝ ողջ հայության ու նրա արժանապատվության գլխին: Ուստի, արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է, արցախահայության պայքարը ողջ հայության պայքարն է, արցախահայության հաջողությունը ողջ հայության հաջողությունն է... Եվ մենք պատրաստ ենք անսասան կանգնելու որպես վահան ողջ հայության անվտանգության, արժանապատվության, պայքարի ու հաջողությունների հանդեպ սպառնալիքների դեմ: Մենք ունենք համազգային կամք ու զորություն մեր գլխին կախված յաթաղանը դարձնելու բահ, գրիչ ու խաչ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սուր՝ վճռական կերպով դրված մեզ վրա սուր ճոճողի կոկորդին:
Երրորդ սկզբունք. Իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը, պետության երաշխավորմամբ, պետք է ուղենիշ լինեն բոլոր ներհասարակական հարաբերություններում: Իրավունքը գերակա է բոլոր կարգավորումների ու հարաբերությունների հանդեպ, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ իրավունքները կարող են արդյունավետորեն գործել համաչափության ու հավասարության պայմաններում: Ուստի, ժողովրդի և օրենքի առջև ոչ մի արտոնյալ անձ չպետք է լինի: Արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր:

Չորրորդ սկզբունք. Ժողովրդավարական պետական կառավարումն այլընտրանք չունի, և հարկ է անընդհատ զարգացնել դրա գործառնական պայմանները, կառուցակարգերն ու արդյունավետությունը: Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ազատ ու արդար ընտրությունների միջոցով հանրային իշխանությունների ձևավորում, այլ նաև՝ պետական կառավարման համակարգի գործունեության կոնկրետ որակների ապահովում, ինչպիսիք են, օրինակ, ներառականությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև կայացած քաղաքացիական հասարակությունը:

Հինգերորդ սկզբունք. Սոցիալական պետության կառուցման վերջնանպատակը համընդհանուր բարեկեցության ու սոցիալական արդարության ապահովումն է։ Մենք պետք է բոլորի համար հավասար ու խթանող այնպիսի պայմաններ ապահովենք, որ աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունենա։ Դրան զուգահեռ, անշուշտ, պետությունը պարտավոր է իր հնարավորությունների ողջ ծավալով ուշադրության կենտրոնում պահել նաև սոցիալապես խոցելի խմբերին։

Վեցերորդ սկզբունք. Համընդհանուր խնդիրները պետք է լուծում ստանան հավաքական ու ներդաշնակ աշխատանքով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների ու պարտավորությունների չափով: Պետությունը ներդաշնակ կենդանի օրգանիզմ է, որտեղ յուրաքանչյուր մասնիկ ունի իր անփոխարինելի տեղն ու գործառույթը: Ուստի, պետության համակարգմամբ ու բարենպաստ պայմանների ստեղծմամբ յուրաքանչյուր ոք պետք է իր անհատական առավելագույն ջանքը ներդնի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային նշանակության հիմնախնդիրների լուծման գործում: Պետությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացի՝ հանրային բարիք ստեղծի նաև բոլորի համար: Մեր հավաքական ուժը շատ ավելի մեծ է, քան յուրաքանչյուրիս անհատական ուժի մեխանիկական հանրագումարը:

Յոթերորդ սկզբունք. Մեր բոլոր հաջողությունների գլխավոր գրավականներից մեկը ներքին համերաշխությունն է: Ոչ մի լավ ծրագիր, գաղափար կամ ցանկություն չի կարող հաջողություն ունենալ, եթե Հանրապետության ներսում բացակայում է ներքին համերաշխությունն ու կայունությունը: Եվ սա ամենևին չի նշանակում, որ մենք դեմ ենք բազմակարծությանը, քննադատությանն ու մրցակցությանը: Մեր նպատակն է ունենալ հանդուրժողական, կառուցողական, առողջ և մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ հայրենիքի անվտանգությունն ու զարգացումը կդիտվեն որպես համընդհանուր խնդիրներ, որոնց կարելի է հասնել համերաշխության ու փոխհարգանքի հիման վրա ձևավորված միջավայրում:

Սիրելի՛ հայրենակիցներ
Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ... Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ... Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար:

Այդ ճանապարհին ես ակնկալում եմ կառուցողական ու համերաշխ աշխատանք բառացիորեն բոլորի հետ, կառուցողական ու համերաշխ աշխատանք համապետական ընտրություններին մասնակցած 12 կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների, նախագահի մնացած 13 թեկնածուների, նրանց բոլոր ընտրողների, ընտրություններին չմասնակցած բոլոր քաղաքացիների և համայն հայության հետ: Այս ամբիոնից ու այս պատմական պահին ես համերաշխության ու համագործակցության ձեռք եմ մեկնում անխտիր բոլոր հայրենակիցներիս, և այդ ձեռքը միշտ մնալու է մեկնված, քանի դեռ մենք կիսում ենք նույն հայրենիքը և նույն ազգային արժեքներն ու նպատակները: Որպես Հանրապետության նախագահ՝ ես այլևս չունեմ մրցակիցներ, ես այլևս չունեմ կուսակիցներ, ես այլևս չունեմ համակիրներ... Ես լոկ ունեմ սահմանադրական ու ազգային պարտավորություններ բոլորի առջև, ես ունեմ հավատամք, որ պարտավոր եմ չձախողել այս պատմական հնարավորությունն ու պատասխանատվությունը պատմական ժամանակահատվածում, ունեմ հավատամք, որ Շուշիի ու ողջ Արցախի ազատագրումը և հայոց պետականության վերականգնումը մեծ երազանքների իրագործում էր ավելի մեծ երազանքների հասնելու նպատակով, ունեմ հավատամք, որ պարտավոր եմ ուղիղ ու պարզերես նայել հայոց մեծ նախնիների ու հայրենիքի ազատագրման երթում ընկած մեր ընկերների շիրիմներին, ունեմ հավատամք, որ մեծապես նաև իմն է պարտավորությունը այնպես անելու, որ մեր ընկած հայորդիների զավակները, ծնողները և մնացած հարազատները երբևէ արդարացիորեն չմտածեն, թե զուր էր իրենց ամենաթանկ զոհողությունը Հայրենիքին, թե զուր էին իրենց անտանելի զրկանքները, թե մենք դավաճանում ենք զոհվածների թափած սուրբ արյունը... Ո՛չ, և երիցս ո՛չ...

Կուզեի խոսքս ավարտել մարդկային ազնվագույն գործողությունների քրիստոնեական եռամիասնությամբ, մասնավորապես՝ շնորհակալությամբ, ներողությամբ և երդումով, որոնք հիմնաքարային նշանակություն ունեն այսպիսի պատասխանատու մեկնարկի համար:
Շնորհակալ եմ հայոց բոլոր մեծ նախնիներին, Հայոց հայրենիքի ու արժեքների կերտման, զարգացման, պահպանման, փոխանցման գործում դերակատարում ունեցած բոլոր անձանց... Երախտապարտ եմ իրենց կյանքով ու ջանքով, քրտինքով ու ավյունով հայոց միացյալ պետականությունը վերականգնած, պահպանող ու զարգացնող յուրաքանչյուր անձի՝ զինծառայողից մինչև հողամշակ, մանկավարժից մինչև հանրային ծառայող...

Ներողություն եմ հայցում բոլորից՝ Հայրենիքին ու ժողովրդին ծառայելու ընթացքում իմ բացթողումների ու սխալների, իմ կողմից հարուցված հիասթափությունների համար...
Երդվու՜մ եմ մեր մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով ու համազգային երազանքներով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի
Հանրապետության Սահմանադրությունը, նշված սկզբունքները, հայոց համազգային իղձերը և իմ խիղճը:

Կեցցե՛ հայոց փառապանծ ժողովուրդը...
Կեցցե՛ն հայոց մեծ նախնիները, որ կերտեցին ու ավանդեցին մեզ սրբազան հայրենիք ու արժեքներ...
Կեցցե՛ն Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց Սփյուռքը...
Կեցցե՛ն հայոց գալիք սերունդները, որ հավերժ ապրելու են ազատ, անկախ, զորեղ, երջանիկ ու միացյալ Հայաստանում...
Արցախը Հայաստան է և վե՛րջ:

Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ Արցախի ԱԺ հաջորդ նիստը ևս տեղի կունենա Շուշիում: Նպատակ ունեն հետայսու  ԱԺ նիստերն անցկացնել Շուշիում և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու: 

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի է ունենում Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}