Հունաստանը կորոնավիրուսի օգնությամբ ազատվեց փախստականներից
Հունաստանը, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի օգնությամբ, ազատվում է փախստականներից՝ նրանց ուղարկելով Թուրքիա: Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Նշվում է, որ Հունաստանի ոստիկանությունը, COVID-19- ի դեմ պայքարի պատրվակով, փախստականներին բռնի վտարում էր Թուրքիա: Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ մարտի վերջինից առնվազն 250 փախստական ստիպված է եղել հեռանալ Հունաստանից: Այս ցանկում ներառված են նաև նրանք, ովքեր արդեն դիմել են ապաստան ստանալու համար:
Իրավապաշտպանները կարծում են, որ Թուրքիա արտաքսված փախստականների թիվը հավանաբար շատ ավելին է, քան հայտարարված տվյալները: Միևնույն ժամանակ, Հունաստանի կառավարության պաշտոնատար անձինք հերքում են պարտադրական արտաքսումների մասին բոլոր զեկույցները:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան