Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը.դեսպան
Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի առողջապահական ոլորտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հատկացրել է 106 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Այդ միջոցներն ուղղվել են առողջապահության ոլորտի հասանելիությանը, թափանցիկությանը, նաև իրականացվել են գյուղական ամբուլատորիաների մեկ երրորդի վերականգնման աշխատանքները: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մենք առողջապահական հարցերի շուրջ այլ համագործակցություն էլ ենք իրականացնում: 2019 թվականի հոկտեմբերից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աղետների աջակցության գրասենյակի կողմից աջակցություն է իրականացվում Կարիր խաչի միջազգային կազմակերպության հետ, և աշխատանքները միտված են առողջապահական համակարգում ծառայությունների կազմակերպմանը»,- ասաց նա:
Գնահատելով Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը՝ ԱՄՆ դեսպանը նշեց, որ աշխատանքների ընթացքում նկատելի են եղել թափանցիկությունն ու հասարակության առջև հաշվետվողականությունն ապահովելու ձգտումը:
«Դեռ լինելու են շատ մարտահրավերներ և ոչ միայն Հայաստանի համար: Մենք նոր ենք սովորում այս վիրուսի մասին, նոր ենք սկսում ճանաչել այն, սակայն աշխատանքները, որոնք հիմնված են հաղորդակցության, թափանցիկության վրա, օգնում են, որ հանրության մոտ վստահություն ձևավորվի, ինչը հիմնաքարն է, որպեսզի առողջապահական համակարգում հանդիպած յուրաքանչյուր խնդիր հաղթահարվի»,- ասաց նա:
Բացի այդ, Հայաստանում ԱՄՆ դեսպան անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի կարգավորմանը, նշելով.
«Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը: ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ»,- նշել է նա:
Լին Թրեյսիի խոսքվ՝ կարևոր է, որ գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումները շարունակվում են, դրանք լինում են օնլայն ձևաչափով:
«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջակցել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի այս հակամարտությանը», - ասաց նա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելուն՝ դեսպանը նշեց, որ հպարտ է դրա համար։
«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել: Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին», - ասաց դեսպանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը