Ոստիկանության վեց աշխատակիցներ կարգապահական տույժի են ենթարկվել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որով պարզվել է, որ ծառայություն իրականացնելու ժամանակ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Նշված ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության նշված մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են դատախազությունից ու հիշեցնում, որ ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից, ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին