Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից
Գերմանիայի կառավարության տվյալների պաշտպանության հարցերով լիազոր Ուլրիխ Կելբերը գերմանացի օգտատերերին հորդորել է չօգտվել տեսակոնֆերանսների համար նախատեսված Zoom հավելվածից, քանի որ այն չունի բավարար պաշտպանվածություն։
«Դա նշանակում է, որ զրույցների բովանդակությունը գտնվում է չպաշտպանված սերվերում։ Այդ պատճառով էլ հաղորդակցության նման ձևը խորհուրդ չի տրվում, երբ խոսքն անձնական տվյալների մասին է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Կելբերը։
Նրա խոսքով, Zoom-ի անվտանգության հետ կապված խնդիրներն ակնհայտ են։ Նա օգտատերերին խորհուրդ է տվել անցնել այլ հարթակներ և ափսոսանք հայտնել, որ Գերմանիայի շատ բնակչներ նախընտրում են հայտնի հավելվածները «հարմարավետության նկատառումներով», եթե անգամ դրանք անհուսալի են պաշտպանված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ