Բրիտանիայում պահանջում են վարչապետի խորհրդականի հրաժարականը՝ կարանտինի խախտման համար
Բրիտանիայում մեծ թափ է հավաքում վարչապետ Բորիս Ջոնսոնի օգնական և Brexit-ի ճարտարապետ Դոմինիկ Քամինգսի հրաժարականի պահանջը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակառակ երկրում գործող կարանտինային ռեժիմի, Քամինգսն այցելել է իր հարազատներին՝ Լոնդոնից 460 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ քաղաքում: Սակայն կիրակի օրը բրիտանական մամուլը հաղորդեց, որ նա դա արել է երկու անգամ։ Այս մասին գրում է BBC-ն։
Բրիտանական տարբեր օղակներում՝ սոցիալական ցանցերի սովորական օգտատերերից մինչև քաղաքական գործիչներ, ոչ միայն լեյբորիստներ, այլև պահպանողականներ, հնչեցնում են նրա հրաժարականի պահանջը:
Բորիս Ջոնսոնը նախօրեին ամեն կերպ փորձեց արդարացնել իր խորհրդականին։ Ըստ վարչապետի, նա պարզապես այլընտրանք չի ունեցել և պետք է իր փոքր որդուն տաներ Դարեմում գտնվող իր ծնողների մոտ, երբ իր ու կնոջ մոտ կասկածել է կորոնավիրուսի ախտանիշներ:
Այնուամենայնիվ, այս բացատրությունը հետագայում պայթեցրեց բրիտանական սոցիալական ցանցերը:
«Երբ վարչապետի գլխավոր խորհրդականը կորոնավիրուսով ճանապարհորդում է ամբողջ երկրով, անպայման պետք է զգոն լինել», - թվիթերում գրառում են կատարել բրեքսիթի դեմ «Led by Donkeys» շարժման ակտիվիստները։
Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսների մի խումբ ևս դատապարտել են Բորիս Ջոնսոնի արձագանքը, իսկ հոգևորականներից մեկն էլ ասել է, որ վարչապետը մարդկանց հիմարի տեղ է դրել։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ