ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր-մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ