Հասարակություն 15:34 26/05/2020

Ավագանու նիստից. «Դուք բանակում նույնիսկ չեք ծառայել, գնացեք բանակում ծառայեք»

Երևանի ավագանու նիստում «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» հարցը բավականին երկար քննարվեց։ Հիշեցնենք, որ նիստի սկզբում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկել էր  այս հարցը հանել օրակարգից, հաջորդ նիստերին կրկին բերել։ Սակայն ավագանու քվեարկությամբ՝ այն մտավ օրակարգ։

Մեսրոպ Պապիկյանն իր ելույթում ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ ավագանու որոշ անդամներ, մասնավորապես «Լույս» և ԲՀԿ խմբակցությունից,  չեն հասկացել, թե ինչու էի ուզում օրակարգից հանել այս հարցը։  Իմ մոտ համոզմունք կա, որ ցանկացած գործ անելուց պետք է խորը ուսումնասիրել, լուծումներ գտնել։ Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում Արցախյան պատերազմի ազատամարտիկներն  առողջական խնդիրներ ունեն, նաև ֆինանսական։ Ես ասում եմ՝ եկեք բովանդակային քննարկենք հետները, լուծումներ գտնենք, համայնքի միջոցով օգնենք մեր ազատամարտիկներին։ Իսկ փաթեթը նման լուծում չի առաջարկում, քվեարկությունը նման լուծում չի առաջարկում։ Օրինակ, հնարավորություն կա այդ տարածքներից մեկն օգտագործելով՝ ԵԿՄ-ի  հետ և այլ ՀԿ-ի միջոցով կազմակերպել վետերանների խնամքի կենտրոններ։  Պետք է բովանդակային քննարկում գնա, եթե մենք մտահոգված ենք վետերանների, մասնավորապես ԵԿՄ ապագայով»։

«Իմ քայլը» խմբակցությունց Էռնեստ Ավանեսովն ասաց, որ չի հասկանում, թե որոշ մարդիկ ուր են տանում այս ուղղությունը, բայց չի ստացվելու։  

«Չփորձեք այստեղ անվանարկել մեր ասածները։ Ինչպես եղել ենք միասնական խմբակցություն, այդպես էլ կա։  Հարցը տեխնիկական է ու ունի բազմաշերտ բնույթ, ժամանակ է պահանջում։
Ես և իմ շատ ընկերներ,  նաև այստեղ նստած 2016 թվականին, երբ չգիտեմ շատերն ուր էին, ինչ էին անում  նաև ՀՀԿ-ի հետ, գիտեմ ձեր ՀՀԿ-ի հետ մոտիկությունն ու ընկերությունը։ Ձեզ մնա  այդ ամենը ինչը։ Չփորձեք համեմատել»,- նշեց նա։

Դահլիճից հնչեցին բղավոցներ։

Է. Ավանեսովը շարունակելով խոսքն ասաց, որ իրենք ունեն ծրագրային դրույթ՝ հնարավորություն դեպքում մանկապարտեզների տարածքները վերադարձնել համայնքին։

ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ իր համար անհասկանալի ելույթներ են հնչում այստեղ,  բավական է պաթոսից խոսել։

«Մենք այստեղ քննարկում ենք ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելու հարցն ու պարզաբանվում է՝ մենք դեմ չենք այս ամեն ինչին, շնորհակալ ենք  մեր կռված տղաներին, բայց այստեղ տեխնիկական խնդիրներ կան։ Այս հարցը եթե բերվեր տաս օր առաջ, առանց ավելորդ  քննարկումների  կողմ կքվեարկեինք ու կանցնեինք առաջ։  Մեզանից խնդրել են մի քանի տարածքներ տանք։ Այդ տարածքների մեծ մասը, ինչպես փոխքաղաքապետն էլ նշեց, կրճատվել են, փոքր հատվածներ են, հիշատակի սենյակներ են դարձել։ Ասում ենք մանակապարտեզի տարածքներ են, բայց այս ու, կարծում եմ, հնգամյա ծրագրում չենք էլ նախատեսել, որ այդ մանկապարտեզները պետք է այնպես սարքենք ու մեր երեխաներն էլ գնան։ Այդպես չէ։ Կարելի է  այդ տարածքները տրամարդել մեր երկրի պահապաններին, պաշտպաններին։

Դուք օր չունեք առանց ՀՀԿ-ի անուն տալու։ Առանց դրա չեք կարողանում։  Իսկ այստեղ մենք քաղաքական  հա՞րց էինք քննարկում։ Դուք ընկերություն եք անում... Դուք էլ եք անում։ Վերջիվերջո անգամ ՀՀԿ-ականները մեր քաղաքացիներն են։ Ի՞նչ է, սպանենք, հա՞։ Սա ինչ մոտեցում է, այլ կուսակցության ներկայացուցիչները մարդ չե՞ն։ ԲՀԿ-ն, այս դեպքում որ հինգ մանդատ ունի, դուք 57, մենք մարդ չենք, մեզ քվե չեն տվե՞լ»,- ասաց նա։

Հ.Առաքելյանի խոսքով, այստեղ տեխնիկական խնդիրներն առհասարակ որևէ աղերս չունեն։

«Իմ անձնական կարծիքն է՝ եթե մեկ շաբաթ առաջ բերվեր  ԵԿՄ-ին համայնքային տարածքները տրամադրելու հարցը, այո, պետք է տայինք։ Ի՞նչ տեխնիկական, ինչի՞ մասին է խոսքը։ Դուք ուզում եք տեխնիկական պատճառաբանության ներքո սղցնել  այն ցանկությունները, որը ձեր ներսում կա՝ այ մարդ,  լավ դե, Երկրապահին ինչի՞ ենք տարածքներ տալիս։ Սա է իմաստը»,- նշեց նա։

Նրա խոսքով, ԵԿՄ-ն  այդ համայնքային գրասենյակներում  ռազմահայրենասիրական դաստիարակչություն է իրականացնում,  «սակայն,  չգիտես ինչու, այսօր շատերին այն ծիծաղելի է դարձել,  հայրենիքը սիրելը պաթոս է դարձել։

«Այո, կան այդպիսի մարդիկ, որոնք հայրենիքի ու ազատամարտի նկատմամբ պատասխանատվությունը սարքել են զավեշտ։ Դուք բանակում նույնիսկ չեք ծառայել, գնացեք բանակում ծառայեք»,- ասաց Հ.Առաքելյանը։

Նա խնդրանքով դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին. «Ձեր այն տղաները, որոնք բանակում չեն ծառայել կամ ծառայել են ու ոչինչ չեն հասկացել, թե ինչ է հայրենիքը,  եկեք այց կազմակերպենք առաջին գիծ, թող գնան դիրքերում երեք օր կանգնեն ու հետո ասեն՝ մենք համայնքում տեխնիկական խնդիրներ ունենք»։

«Իմ քայլը» խմբակցությունից Աննա Ջավախյանն ասաց, որ ցանկություն է հայտնել հարցը դուրս գա օրակարգից, ինչն ուղղակիորեն կապ ուներ մեկ հանգամանքի հետ։

«Դա որակվեց որպես տեխնիկական մանրուք, սակայն դրա տակ հազարավոր երեխաներ են, ովքեր այսօր սպասում են հերթում։
Այս պահին Երևանում մանկապարտեզ հաճախում է 30 հազար 649 երեխա։ Երկու տարեկան 9317 երեխա սպասում է հերթի մեջ։ Բոլորս քաջ գիտացում ենք, որ ներկայիս տարածքներում այդ հերթի հարցը երբեք չենք լուծելու, իսկ այս երեխաները մեծանում են»,- ասաց նա։

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն իր խոսքն ուղղելով «Իմ քայլի» անդամ Էռենստ Ավանեսովին՝  ասաց. «Պարոն Ավանեսով,  ձեր պայքարը ԵԿՄ գրասենյակների դեմ դեռ մեկ տարի առաջ է սկսվել։ Հիշեք իմ ելույթը, երբ ձեզ մեղադրեցի Երկրապահ գրասենյակների վրա ղումար խաղալու մեջ»։

Այնուհետև նա նշեց. «Ի տարբերություն ձեր սիրելի գրանտներ բերող ՀԿ-ների,  Երկրապահի այս գրասենյակները սերտ համագործակցում են պաշտպանության նախարարության հետ, այս ամիսներին ԵԿՄ այս գրասենյակների շնորհիվ 3800 մարդ է անդամագրվել, գնալու են պայմանագրային զինծառայության»։ 

Քվեարկությանը մասնակցեց ավագանու 34 անդամ։ 31 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}