Քաղաքական 18:17 26/05/2020 Հայաստան

Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում  ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայում ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման  միջոցառումներ: 

Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է  տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ:

2019 թ. ԱԻՆ կողմից իրականացվել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում:  ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացված բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների  աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության  և  մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն  աշխատավարձ  ստացող 127 աշխատակցի  աշխատավարձը  բարձրացել է  20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ:  Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում:

Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}