Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեվանի Դավթաշեն վարչական շրջանում
ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Վարչական շրջանում վաղ առավոտից մեկնարկած շրջայցի և մշտադիտարկման ընթացքում վերահսկողական գործառույթներ է իրականացվել թվով 65 մարդատար տաքսի ավտոմոբիլներում և հայտնաբերվել է իրավախախտման 20 դեպք (առջևի նստատեղերում՝ վարորդի կողքին ուղևորի առկայություն)։
Գործառույթներ են իրականացվել թվով 55 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումների թիվը կազմել է 4-ը, որից 3-ի դեպքում արձանագրվել է, որ միկրոավտոբուսի առջևի նստատեղերում փոխադրվում է միաժամանակ 2 ուղևոր, որոնք այդ պահին իջեցվել են տրանսպորտային միջոցից կամ նրանց առաջարկվել է տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս, իսկ 1 ավտոբուսի դեպքում վարորդը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։
Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։
Հավելենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ Դավթաշեն վարչական շրջանում Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին